Հայտնաբերվել է Արագած գյուղում կորած 2-ամյա երեխայի դին
Հասարակություն
09.07.2018 | 10:27Հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում երեխան (2 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկանները և քաղաքացիները առվակի մեջ հայտնաբերել և դուրս են բերել են Ն. Կ.-ի (2016 թ.) դին: