ՍԴ-ն մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը
Քաղաքականություն
28.04.2017 | 14:07Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի որոշումը: ՍԴ-ն որոշում ընդունեց ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց որոշումը՝ նշելով, որ ընտրություններն արտահայտում են ընտրողների կամքը և պահպանվել է խոսքի և հավաքների ազատությունը:
Նրա խոսքով՝ դիմումին կից ներկայացված փաստարկները վերցված են ԶԼՄ-ների հրապարակումներից և «Քաղաքացիական դիտորդ» կազմակերպությունից: