Ինչու է Թուրքիան ձգտում բարելավել հարաբերությունները Եգիպտոսի և ԱՄԷ-ի հետ․ The Jerusalem Post-ի անդրադարձը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիան ձգտում է կապ հաստատել Եգիպտոսի և ԱՄԷ-ի հետ։ Մասնավորապես, Թուրքիան ու Եգիպտոսը դեսպաններ են նշանակում՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացում են։ Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նոր է վերընտրվել, մեկնում է ԱՄԷ։ Այցը ներառելու է երկկողմ նոր համաձայնագրերի ստորագրում, ասվում է The Jerusalem Post-ի անդրադարձում։

Հոդվածագիրը նշում է, որ այս երկու աննշան կամ չնչին թվացող զարգացումներն իրականում բավականին նշանակալից են, քանի որ Անկարան նախկինում սառը հարաբերություններ ուներ Կահիրեի և Աբու Դաբիի հետ, հատկապես՝ 2013-2021 թվականներին: Սակայն Անկարան փոխել է իր քաղաքականությունը, հաշտեցման է ձգտում ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Իսրայելի հետ:

Նշվում է, որ մեկ այլ կարևոր դերակատար՝ Իրանը, նույնպես դիվանագիտական նոր կապեր է ստեղծում Ծոցի երկրների հետ՝ Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի: Այս ամենը միասին նշանավորում են նոր դարաշրջան Մերձավոր Արևելքի համար, որը նշանավորվում է ավելի շատ դիվանագիտությամբ և ավելի քիչ ճակատային պատերազմով:

Ըստ հոդվածագրի՝ Իսրայելի համար սա որոշակի մարտահրավերներ է ներկայացնում: Իսրայելի ռազմական գործողությունը Ջենինում բուռն քննադատություն է առաջացրել տարածաշրջանում։ Իրանը ձգտում է շահարկել դա՝ փորձելով ներխուժել Պարսից ծոց։ Միաժամանակ, աճում է Իսրայելի նկատմամբ քննադատությունը Պարսից ծոցի երկրների որոշ լրատվամիջոցներում:

Սա նշանակում է, որ Թուրքիան և Իրանը կարող են ամրապնդել իրենց կապերը Իսրայելի հետ հարաբերություններ պահպանող երկրների հետ, ինչպիսիք են Եգիպտոսը և ԱՄԷ-ն։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այնպիսի կարևոր միջազգային ֆորումներ, ինչպիսին Նեգևի ֆորումն է, շուտով կվերսկսեն հանդիպումները։ Նեգևի ֆորումը ներառում է Իսրայելը, Պարսից ծոցի երկրները և Եգիպտոսը:

Անկարան ԱՄԷ-ն տեսնում է որպես կարևոր դերակատար, ԱՄԷ-ն էլ ձգտում է արդյունավետ կապերի՝ «ամրապնդելու իր գործընկերությունը, ընդլայնելու հարաբերությունները և ամրապնդելու համագործակցության կամուրջները բոլոր ոլորտներում՝ հիմնված Թուրքիայի տարածաշրջանային և համաշխարհային ներկայության և կարևորության վրա»։

Եգիպտոսում էլ մեկնաբանները կարևորում են դեսպանների փոխադարձ նշանակումը և չեն բացառում առաջիկայում երկու երկրների նախագահների հանդիպումը։

Էմմա Չոբանյան