Թայվանը Պեկինի կողմից մոտ ապագայում հարձակում չի սպասում, բայց պատրաստվում է դրան․ NBC

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Թայվանի բնակիչները մոտ ապագայում Պեկինի կողմից հարձակում չեն սպասում, սակայն, այնուամենայնիվ, պատրաստվում են դրան՝ ուժեղացնելով պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Թայվանի ԱԳՆ ղեկավարին։

«Մենք Չինաստանից եկող վտանգն անխուսափելի չենք համարում, սակայն սպառնալիքը գնալով ավելանում է: Դա շատ ակնհայտ է»,- ասել է Ջոզեֆ Վուն։

Նա, միաժամանակ, հավելել է, որ եթե կղզու բնակչությունը չի ցանկանում կամ չի կարողանում «պաշտպանվել», ապա իրավունք չունի խնդրել այլ երկրներին՝ օգնել Թայվանին, այդ թվում՝ կղզի օտարերկրյա զենք մատակարարել։

Նշվում է, որ Թայվանի իշխանությունները ձգտում են առավելագույնս օգտագործել իրենց պաշտպանական ռեզերվները՝ շեշտը դնելով զինվորականների ու պահեստազորի պատրաստման վրա։ Կղզում պարտադիր զինվորական ծառայությունը հաջորդ տարվանից կերկարաձգվի չորս ամսից մինչև մեկ տարի։

Ըստ հեռուստաալիքի՝ Թայվանի իշխանություններն ԱՄՆ-ին կոչ են անում արագացնել լրացուցիչ 66 միավոր F-16 կործանիչների մատակարարումը, որոնք Թայվանը գնել է 2019 թվականին։

Տաթև Ֆռանգյան