Պրիգոժինին վերադարձրել են Շոյգուից նվեր ստացած ատրճանակը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինին վերադարձրել են Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող «Հյուսիսային Վերսալ» գյուղի իր ամառանոցում հունիսի 24-ին տեղի ունեցած խուզարկության ժամանակ առգրավված զինանոցը, գրում է Fontanka-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ի թիվս այլ բաների, Պրիգոժինին են վերադարձրել նաև Glock ատրճանակը, որը «Վագներ»-ի ղեկավարին է հանձնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Սեփականատիրոջը վերադարձված զինանոցի թվում են նաև երկու Saiga կարաբիններ, ավստրիական Steyr Mannlicher հրացան, Arka կիսաավտոմատ հրացան ու ևս մի քանի հրացաններ և ատրճանակներ, նշում են լրագրողները։ Նրանց խոսքով՝ Պրիգոժինին պաշտոնապես հրավիրել են Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ԱԴԾ վարչություն՝ զենքերը վերցնելու։

Ավելի վաղ Fontanka-ն և ռուսալեզու այլ լրատվամիջոցներն ու Telegram-ալիքներ հայտնել էին, որ Եվգենի Պրիգոժինին վերադարձրել են նաև զինված ապստամբության հետաքննության շրջանակում Սանկտ Պետերբուրգում խուզարկության ժամանակ արկղերում հայտնաբերված 10 միլիարդ ռուբլի կանխիկ գումարը: Պրիգոժինի խոսքով՝ այդ գումարը նախատեսված է եղել «Վագներ» խմբի զինյալների աշխատավարձերի և զոհերի հարազատներին վճարումների համար։

Տաթև Ֆռանգյան