Ռուսները 16-ամյա Տիգրանի մարմինը չեն հանձնում հարազատներին․ պատանի «դիվերսանտների» գործը

Լուրեր

02.11.2024 | 20:53
Բացվեց «Լույսեր» բնակելի համալիրը՝ կանաչապատ բակերով և նորարար լուծումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 19:46
Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
02.11.2024 | 19:41
Մարտունի քաղաքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
02.11.2024 | 19:00
Ժողովրդին տալիս են հաց և հանդես ու քանդում են Երևանը, ուղեղները թամաշաներից մթագնել է. Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 18:52
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել
02.11.2024 | 18:40
Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղի մոտ. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
02.11.2024 | 18:27
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի համաժողովի
02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
Բոլորը

Բերդյանսկում սպասում են հունիսի 24-ին չպարզված հանգամանքներում մահացած 16-ամյա երկու տղաների՝ Տիգրան Հովհաննիսյանի և Նիկիտա Խանգանովի հուղարկավորությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայում Տիգրանն ու Նիկիտան նահատակ հերոսների համբավ ձեռք բերեցին. մահից առաջ նրանցից մեկը կարճ տեսանյութ էր ձայնագրել, որն ավարտվում էր «Փառք Ուկրաինային» բառերով։

Զապորոժիեի շրջանի օկուպացիոն իշխանությունները երիտասարդներին անվանել են «ահաբեկիչներ» և «զինյալներ», իսկ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նրանց դեմ երկու քրեական գործ է հարուցել։ Երկու դեռահասներն էլ ամիսներ շարունակ հետապնդվել են Զապորոժիեի շրջանի օկուպացիոն իշխանությունների կողմից, իսկ նրանց մահվան հանգամանքները մինչ օրս անհայտ են։

Պատանիների խնդիրները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին, ասում է «Մեդիա նախաձեռնություն հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անաստասիա Պանտելեևան:

«Գիշերը Տիգրանի տուն եկավ մեքենաների մի ամբողջ քարավան՝ ԿամԱԶ, ջիփեր, զինված մարդիկ, շներ։ Որոնողական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։ Նրանք առգրավել են ողջ տեխնիկան, նույնիսկ սնունդն են դուրս բերել»,- ասում է Պանտելեևան։

Ուժայինները դա բացատրել են նրանով, որ տանը «վտանգավոր ահաբեկիչ» է ապրում։ Ընթացքում, ըստ Պանտելեևայի, հարվածել են Տիգրանի տարեց տատիկին, դեռահասը պաշտպանել է նրան և նույնպես հարված ստացել։ Հետո պարկ են հագցրել գլխին ու տարել անհայտ ուղղությամբ։

Նույն օրը ռուս զինվորականները եկել են Նիկիտա Խանգանովի տուն, սակայն այնտեղ ոչ ոքի չեն գտել։ Մի քանի օր Տիգրանին պահել են Բերդյանսկի կենտրոնում գտնվող Գրեչեսկայա փողոցի ոստիկանական շենքում, ընդհանուր խցում, որտեղ մեծահասակ պատանդներ են եղել՝ ուկրաինացիներ, որոնք գերեվարվել են ռուս զինվորականների կողմից պատերազմի ժամանակ, առանց մեղադրանքի և դատավարության:

Տիգրանի տատիկն ամեն օր եկել է այնտեղ, բայց նրան թույլ չեն տվել տեսնել թոռանը։ Երրորդ օրը Տիգրանը ջերմություն է ունեցել, տատիկին թույլատրել են ծանրոց բերել։

Հոկտեմբերի 5-ին տղային անսպասելիորեն ազատ են արձակել և հրահանգել են ամեն օր ներկայանալ դատախազություն։ Ազատ արձակվելուց հետո Տիգրանն ընտանիքին պատմել է, որ ազատազրկման ժամանակ իրեն խոշտանգել են հոսանքահարելով, դաշտ են տարել և նրա մահապատիժը բեմադրել՝ անընդհատ հարցնելով. «Դե ինչ, որոշել ես պարտիզան լինե՞լ»։

Տիգրանի ազատ արձակումից կարճ ժամանակ անց զինվորականները վերադարձել են նրա դասընկեր Նիկիտայի մոտ։ Նրան և իր հորը տարել են ոստիկանություն, հարցաքննել և բաց են թողել՝ Դատախազություն ներկայանալու պարտավորությամբ։ Բայց դեռահասներին հանգիստ չեն թողել, նրանց տները պարբերաբար խուզարկվել են, հարազատները կասկածում են նաև, որ ժամանակ առ ժամանակ հետևել են երիտասարդներին, սակայն պաշտոնապես մի քանի ամիս նրանց նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։

Տիգրանի և Նիկիտայի գործին հետևել են ուկրաինացի իրավապաշտպանները և նրանց ջանքերի շնորհիվ Եվրոպայում ու ԱՄՆ-ում հայտնի դարձավ դեռահասների ճակատագիրը։ Ի պաշտպանություն Տիգրանի և Նիկիտայի թվիթ է հրապարակել ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հայտարարել է, որ կոչ է արել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ շտապ այցելել Բերդյանսկ, հանդիպել երիտասարդների հետ և անել ամեն ինչ, որպեսզի նրանք լքեն օկուպացված տարածքը։

Ի վերջո, հունիսի 15-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունվել է հատուկ բանաձև, որով պահանջվում էր կարճել Խանգանովի և Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը և թույլ տալ մեկնել Կիևի կողմից վերահսկվող տարածք։

Միջազգային հնչեղությունն ուրախացրել է Տիգրանի ընտանիքին։ Դեռահասի մայրը զանգահարել է նրան և ասել, որ օկուպացված տարածքից հեռանալը պարզապես ժամանակի խնդիր է դարձել։

Փաստաբան Անդրեյ Յակովլևը կարծում է, որ Ռուսաստանի իշխանություններն այժմ ամեն գնով փորձում են թաքցնել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել հունիսի 24-ի երեկոյան Բերդյանսկի կենտրոնում։

«Նրանք չեն ուզում, որ ամբողջ աշխարհը համոզվի, որ չեն էլ փորձել տղաներին ձերբակալել՝ պահպանելով նրանց կյանքը։ Եթե ոստիկանական գործողություն լիներ, ձեռքերի ու ոտքերի վրա վերքեր կտեսնեինք։ Բայց վնասվածքների բնույթից կարելի է եզրակացնել, որ բոլոր կրակոցներն անհամատեղելի են եղել կյանքի հետ։ Դա ակնհայտ կլինի, երբ բոլորը տեսնեն մարմինները»,- ասում է նա։

Խնդիրն այն է, որ սպանված Տիգրանի և Նիկիտայի մարմինները դեռևս չեն հանձնել հարազատներին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեռահասների հուղարկավորությունը պետք է տեղի ունենար հունիսի 29-ին, սակայն դիահերձարանը պարզապես հրաժարվել է դիակները տալ հարազատներին, իսկ Տիգրանի ընտանիքի ընկերն ասել է, որ դիահերձարանի շենքը ուժեղ զինվորական հսկողության տակ է։

Հուղարկավորության հետաձգումը բացատրել են այն հանգամանքով, որ քանի որ մահացածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, անհրաժեշտ է թույլտվություն այս գործով զբաղվող Մելիտոպոլի քննիչներից, սակայն անհայտ պատճառով նրանք դա չեն տրամադրում։

Նիկիտա Խանգանովի և Տիգրան Հովհաննիսյանի սպանության գործով քրեական գործ են հարուցել նաև ուկրաինացի իրավապահները, սակայն օկուպացված տարածք հասանելիության բացակայությունը խիստ սահմանափակում է նրանց հնարավորությունները։

Իրավապաշտպանները, ովքեր հետևել են դեռահասների գործին մինչև նրանց մահը, մտադիր են ինքնուրույն ապացույցներ հավաքել՝ պարզելու նրանց մահվան հանգամանքները։

Տաթև Ֆռանգյան