Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց. մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին. քիչ առաջ նա ազատ արձակվեց։ Նա ձերբակալված էր ավելի քան 65 ժամ։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ Դավիթի նկատմամբ երեկ հանրային քրեական հետապնդում է հարուցվել.

«Վարչապետին «վիժվածք» և «դավաճան» կոչելը դիտվել է որպես վիրավորանք և Դավիթին խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվել։ Մեզ երեք փաստաթուղթ են տվել՝ ձերբակալման, ազատ արձակման և հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, բոլորում նկարագրված դեպքն ու բառերը տարբեր էին այն դեպքում, երբ միայն մեկ ոստիկան է ցուցմունք տվել»,- նշեց Պապիկյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին 16:00-ի սահմաններում Անգլիական այգում Դավիթ Ավետիսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա ուղղությամբ բացականչել՝ «պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար»։ Արայիկ Պապիկյանի խոսքով՝ վայրկյաններ անց ոստիկանները տղային բիրտ ուժով պառկեցրել են գետնին՝ փակելով շնչուղիները, այդ ժամանակ Դավիթն արտաբերել է «դավաճան, վիժվածք» բառերը.

«Մոտ կանգնած մարդիկ ասել են, որ տղան Վարուժան Ավետիսյանի որդին է։ Ոստիկանների մի մասը, որոնք ավելի ուժեղ էին սեղմում Դավիթին, հեռացել են, իսկ մնացածը բերման են ենթարկել տղային Կենտրոնի ոստիկանական բաժին»,- Factor.am-ին մանրամասնել էր Արայիկ Պապիկյանը։ Մեր հարցին՝ բացականչություններին որևէ արձագանք տվե՞լ է վարչապետը՝ Պապիկյանը բացասական պատասխան տվեց։

Փաստաբանի փոխանցմամբ՝ ինքն անմիջապես գնացել է բաժին, սակայն իրեն ու Դավիթ Ավետիսյանին քննիչն ընդունել է ավելի քան 5 ու կես ժամ անց՝ 21:45-ին.

«Մտել ենք քննիչի մոտ, բարևել ենք ու միանգամից ձերբակալման որոշում են մեզ ներկանացրել։ Այսինքն, որոշումն արդեն իսկ կայացված է եղել, առանց Դավիթին լսելու, նրանից ցուցմունք վերցնելու, առանց քննչական որևէ գործողություն իրականացնելու։ Սա աբսուրդ է։ Ավելի աբսուրդ է առաջադրված մեղադրանքը. վիրավորական բառ օգտագործելու համար Դավիթին առաջադրել են ոչ թե վիրավորանքի, այլ խուլիգանության մասով մեղադրանք»։

Ռոզա Վարդանյան