Թուրքիան հայտարարել է, որ երկրում իսրայելական «Մոսադ»-ի լրտեսական ցանց է բացահայտել

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի հակահետախուզական ծառայությունները ձերբակալել են յոթ անձի, որոնք, իբր, խոստովանել են, որ լրտեսել են Իսրայելի անունից՝ մի  լրտեսական ցանցում, որի թիրախը լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումն է: Վերջինի շոշափուկները Թուրքիայի սահմաններից դուրս են հասնում՝ Շվեդիա, Հորդանան, Թաիլանդ ու Սիրիա, գրում է Al Monitor-ը։

Իշխանամետ Daily Sabah-ը նշում է, որ Թուրքիայի ազգային հետախուզական գործակալությունը՝ MIT-ը, բացահայտել է 56 օպերատիվ աշխատողների, որոնք կապված են ինը առանձին ցանցերի հետ, «կենսագրական տեղեկություններ» են հավաքել օտարերկրյա քաղաքացիների մասին, կոտրել են նրանց կապի սարքերը և հետևել նրանց ավտոմեքենաներին: Daily Sabah-ը որպես պարագլուխներից մեկն անվանել է արաբական ծագում ունեցող իսրայելցու՝ Սոլիման Ագբարիային:

Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալությունը, ենթադրաբար, Ստամբուլից էթնիկ արաբների է ուղարկել Լիբանան և Սիրիա՝ լիբանանյան «Հըզբոլլահ»-ի գտնվելու վայրերը հաստատելու համար՝ ԱԹՍ-ներով հարվածելու նպատակով։ Daily Sabah-ը պնդում է, որ այդ ամենի հետևում կանգնած է Թել Ավիվը։

Այս ձերբակալությունն առաջին աղմկահարույց գործողությունն է այն բանից հետո, ինչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը ստանձնել է հետախուզության ղեկավարի պաշտոնը Հաքան Ֆիդանից հետո։ Վերջինն էլ, հիշեցնենք, նշանակվել է ԱԳ նախարար։

Daily Sabah-ը մայիսին հայտնել էր, որ MIT-ը Ստամբուլում բացահայտել է «Մոսադ»-ի 15 ենթադրյալ գործակալների մեկ այլ բջիջ: Դրա անդամներից վեցը ձերբակալվել են։

Ըստ լրատվամիջոցի՝ անհասկանալի է մնում, թե ինչպիսի ազդեցություն կունենա վերջին դեպքը Անկարայի ջանքերի վրա՝ վերականգնելու հարաբերությունները Իսրայելի հետ: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս ամիս Թուրքիայում հանդիպելու է Էրդողանին:

Իսրայելական վերլուծական Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ հետազոտող Գալլիա Լինդենշտրաուսը նշել է, որ եթե տեղեկությունը ճիշտ է, և նման հանդիպում տեղի ունենա, նշանակում է, որ նորմալացման քայլերը, որոնք ձեռնարկվել են անցյալ տարի, «կգերազանցեն բոլոր սպասելիքները»։

Ակնկալվում է, որ Էրդողանի և Նեթանյահուի միջև բանակցությունները կկենտրոնանան Գազայի հատվածից Թուրքիայի տարածքով Եվրոպա հեղուկ բնական գազի վաճառքի շուրջ:

«Լրտեսական ցանցի հետ կապված պատմությունը, անշուշտ, ամոթալի է, բայց եթե այն չհաստատվի առանց գործողությունների կամ Թուրքիայի արձագանքի, ապա երկկողմ հարաբերությունները կարող են բացասական ցնցում ապրել»,- ասել է նա։

Թել Ավիվի համալսարանի Մոշե Դայանի անվան Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Հայ Էյթան Յանարոչակը նույն կարծիքն ունի։ Նա հիշեցրել է, որ երբ նախկինում ԶԼՄ-ները հաղորդում էին «Մոսադ»-ի հետ կապված նման գործողությունների մասին, «Իսրայելի կառավարությունները թույլ չէին տալիս, որ դրանք ազդեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա», և հիմա էլ նմանատիպ իրավիճակ է։

Ըստ Յանարոչակի՝ թուրքական իշխանությունների կողմից նման արտահոսքը լրատվամիջոցներին ծառայում է որպես հավասարակշռող գործոն Անկարայի՝ Իսրայելի, Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում, որտեղ նա ձգտում է խուսափել մեկի հաշվին մյուսին սիրաշահելուց։

Էմմա Չոբանյան