Էրդողանը մեկնում է ԱՄԷ՝ միլիոնավոր դոլարների ներդրումներ բերելու

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը՝ նշելով, որ այցի նպատակն է ճանապարհ հարթել Թուրքիայում «զգալի ներդրումների» համար, գրում է Gercek news-ը։

Կուրբան Բայրամից առաջ փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ ԱՄԷ կատարած աշխատանքային այցի վերաբերյալ Շիմշեքն ասել է, որ ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ-Նահյանի հետ քննարկումներն անցել են դրական մթնոլորտում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները։

Նախարարը հայտնել է, որ Էրդողանի այցը նախատեսվում է հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ կառավարությունը դիտարկում է այնպիսի հաստատությունների հնարավոր վաճառքը, ինչպիսիք են Turkish Airlines-ը, Turk Telekom-ը և BOTAŞ-ը, որոնք Sovereign Wealth Fundas-ի տնտեսական վերականգնման ծրագրի մաս են։ Հնարավոր գնորդ կարող են լինել Պարսից ծոցի երկրները։

Կառավարամետ լրագրող Հանդե Ֆիրաթն էլ Hurriyet-ի իր սյունակում գրել էր, որ ԱՄԷ-ն պատրաստվում է 30-40 միլիարդ դոլար բերել Թուրքիա՝ «մշտական և երկարաժամկետ ուղղակի ներդրումների տեսքով»։

Էմմա Չոբանյան