ԲԴԽ-ն արգելում է լրագրողների մուտքը դռնբաց նիստին, այն դեպքում, երբ լրագրող-դատարան համագործակցության համար խոսնակների ցանց էր ստեղծում

Լուրեր

17.05.2024 | 22:04
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.05.2024 | 21:53
Վրաստանում մեկ օրով դադարեցվել են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները
17.05.2024 | 21:42
Պաղեստինի ԱՆ տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35,3 հազարը
17.05.2024 | 21:28
Պարզվել են 47-ամյա տղամարդուն սպանելու դեպքի հանգամանքները
17.05.2024 | 21:15
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
17.05.2024 | 21:14
Ժողովրդավարություն է․ Խանդանյանը՝ ՔՊ-ի ներքին նամակագրության հրապարակվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 21:00
Սա սահմանազատում չէ, այլ Ադրբեջանի ուժի կիրառման սպառնալիքի տակ ընթացող գործընթաց, ինչը խոստովանեց Փաշինյանը․ Հակոբ Բադալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 20:48
ՄԱԿ-ի աշխատակիցները կոչ են արել ՌԴ-ին՝ դադարեցնել հարձակումները Ուկրաինայի վրա
17.05.2024 | 20:39
Օդեսան հրթիռային հարձակման է ենթարկվել, տուժածներ կան
17.05.2024 | 20:29
Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը
17.05.2024 | 20:14
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնյան անդրադարձել են թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին
17.05.2024 | 20:00
ՀՀ իշխանությունը չի խախտի ՌԴ-ի կարմիր գծերը, կմնա ռեգիոնալիզմի, այսինքն՝ ռուս֊ադրբեջանական ազդեցության գոտում․ Էդուարդ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 19:50
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը
17.05.2024 | 19:44
Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ
17.05.2024 | 19:30
Խոշոր հրդեհ՝ «Շոփինգ Սիթի»-ում․ տեսչական մարմինը երբևէ ստուգումներ չի արել կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել լրագրողներին, որովհետև, ճիշտն ասած, լինում են դեպքեր, երբ նիստերը կա՛մ դռնփակ են լինում, կա՛մ մեր լրատվամիջոցները հետաքրքրված չեն լինում մեր նիստերով, և շատ հարցեր հետո մնում են խոսակցությունների մակարդակում, կարելի է ասել՝ պատերի տակ խոսակցություններ կարող են լինել, թե ինչ է անում Խորհուրդը»,-  հունիսի 28-ին Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական գործերից մեկի քննության ժամանակ նման հայտարարություն արեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ այսպիսով կարևորելով լրագրողների դերակատարությունը ԲԴԽ-ում քննվող գործի հրապարակայությունն ու թափանցիկությունն ապահովելու հարցում՝ հավելելով, որ լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ Խորհրդում կատարվող  իրադարձությունները պարզ են դառնում հանրությանը։

Այդ նույն Խորհուրդը, սակայն, այսօր դռնբաց նիստին արգելեց լրագրողների մուտքը նիստերի դահլիճ, որտեղ հրապարակվում էին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների վերաբերյալ որոշումներ։

Լրագրողների մի մասը որոշումների հրապարակումներից շուրջ 30 րոպե առաջ արդեն ԲԴԽ շենքում էր, սակայն պարզվեց՝ շենքի առաջին հարկում սենյակ է առանձնացվել․ Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ լրագրողներն այդ սենյակից պետք է հետևեն նիստին, նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակում են իրականացնելու։

Ստացվում է՝ Դատական դեպարտամենտի աշխատակից օպերատորը պետք է որոշի, թե լրագրողն ինչ կադրերով լուսաբանի այն դատական նիստը, որը դռնբաց է, որի հրապարակմանն ինքն իրավունք ունի ներկա գտնվելու։

Լրագրողները փորձեցին առաջանալ դեպի դահլիճ, սակայն կարգադիրչները փակեցին մուտքը, Կարեն Անդրեասյանի խորհրդական Գագիկ Հարությունյանն էլ, որն, ի դեպ, օրեր առաջ դարձել  է դատավորի թեկնածու, հայտնեց, թե դահլիճում տեղ չկա։

Մեր հարցին, թե ովքե՞ր են դահլիճում, Հարությունյանը պատասխանեց, որ անվանական ասել չի կարող։ Դատավարության կողմ հանդիսացող անձանց, որոնց մուտքն արգելված չէր դահլիճ, խնդրեցինք տեսանկարահանում իրականացնել, որպեսզի պարզ լինի, թե ովքեր են դահլիճում։ 

Տեսանկարահանված կադրերում երևում է, որ դահլիճում ազատ տեղեր կան, ավելին՝ դատավարության մասնակիցներն անգամ Դատական դեպարտամենտի աշխատակիցների են ճանաչել դահլիճում։

Այսինքն՝  կարելի է եզրակացնել, որ դահլիճը լցվել է Դեպարտամենտի աշխատակիցներով, որոնք որոշումների  հրապարակման ժամին պետք է իրենց աշխատանքն իրականացնելիս լինեին՝ իրենց աշխատասենյակներում, իսկ փոխարենն արգելվում է իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնելու նպատակով ԲԴԽ եկած լրագրողների մուտքը նիստերի դահլիճ։

Դահլիճ մուտքն արգելվեց նաև որոշման հրապարակմանը հետևելու նպատակով ԲԴԽ եկած դատավորներին, փաստաբաններին։ Արգելվեց անգամ փաստաբան Զորայր Հարությունյանի մուտքը՝ չնայած վերջինիս հայտնեց, որ Դավիթ Հարությունյանի փաստաբանն է․ ՄԻԵԴ ներկայացված գանգատի գործով նա է պաշտպանում դատավորի շահերը։

Լրագրողների բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան միայն ասվում էր, որ դիմեն ԲԴԽ լրատվական ծառայություն, իսկ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, որը մշտապես պատասխանում է լրագրողների զանգերին, այսօր անպատասխան թողեց բոլոր զանգերը։

ԲԴԽ-ի այս պահվածքը հատկապես ուշագրավ է դառնում վերջիններիս հայտարարությունների համատեքստում, որ պետք է խոսնակների ցանց ստեղծել, որպեսզի դատավորի և լրատվամիջոցների համագործակցությունն առավել արդյունավետ դառնա։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են խոսնակաների ցանց ստեղծում, եթե ամենախնդրահարույց իրավիճակներում անգամ ԲԴԽ խոսնակը հասանելի չէ լրագրողներին։

Հանգամանքը, որ ԲԴԽ-ն,  առնվազն՝ դրա նախագահը ցանկություն չունի խոսելու լրատվամիջոցների հետ, պարզ է դառնում, նաև խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հրապարակային  խոսքերից։

Հրապարակայնությունն ու թափանցիկությունը կարևորող ԲԴԽ նախագահը  հունիսի 19-ին՝  այն բանից հետո, երբ որոշում է կայացվել դռնփակ դարձնել  դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը, ԲԴԽ շենքի դիմաց հրաժարվել է պատասխանել լրագրողների որևէ հարցի։ Ավելին՝ նշել է, որ քանի դեռ ԲԴԽ նախագահ է, որևէ հարցազրույց չի պատրաստվում տալ, հայտարարել է, թե լրագրողները խոչընդոտում են իր ազատ տեղաշարժը, խախտում են լրագրողական էթիկայի նորմերը, իր  ընդմիջման իրավունքը, իր նկատմամբ՝ որպես դատավորի, փորձում են ճնշում գործադրել։ Փոխարենը, ԲԴԽ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածվում են անանուն կամ, օրինակ՝ ԲԴԽ խոսնակի անունով հայտարարություններ։

Մասնավորապես՝ ապրիլի 6-ին դատավորների ընդհանուր ժողովից մեկ օր առաջ,  ԲԴԽ ֆեյսբուքյան էջում տարածվել էր հայտարարություն «Ո՞վ և ինչո՞ւ է տարածում սուտ լուրեր Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին» վերնագրով։

 «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաև իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից:

Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ:

Ուզում եմ վստահաբար տեղեկացնել, որ պարոն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից և անկատար թողնել հրապարակայնորեն ներկայացրած բոլոր այն ծրագրերը, որոնք կնվազեցնեն դատավորների գերծանրաբեռնվածությունը, կբարելավեն դատավորների կենսապայմանները, կվերացնեն դատական ուշացումները և բոլոր հակաիրավական դրսևորումները:

ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ՝ Լիլիթ Շաբոյան»,- ասված էր հայտարարության մեջ։

Այս շրջանում ԲԴԽ անդամի համար Քրեական վորաքննիչ դատարանից երկու թեկնածու էր առաջադրված` Արշակ Վարդանյանը և Ռուբիկ Մխիթարյանը: Մամուլը մինչև ընտրությունները գրում էր այն մասին, որ Կարեն Անդրեասյանը կտրականապես դեմ է Արշակ Վարդանյանի թեկնածությունը, նրա թեկնածուն Ռուբիկ Մխիթարյանն է: Այս համատեքստում կարելի էր եզրակացնել, որ ԲԴԽ հայտարարության մեջ նշված թեկնածուն Արշակ Վարդանյանն է: Դատավորների ընդհանուր ժողովում լրագրողները հարց ուղղեցին Վարդանյանին, թե արդյոք վերջինս իրեն է դիտարկում` որպես ԲԴԽ հայտարարության մեջ նշված թեկնածու, Վարդանյանը թեև ուղիղ չհաստատեց, որ իրեն է դիտարկում բայց ասաց, որ եթե դառնա ԲԴԽ անդամ, այդ հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ կստանա:

Հատկանշական է, որ Կարեն Անդրեասյանին խորթ չէ լրագրողի աշխատանքը։ Վերջինիս կենսագրական տվյալներում առկա տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ պետք է հստակ գիտակցի տեղեկատվության ազատության և  մատչելիության կարևորությունը ժողովրդավարական համակարգում։

Ըստ Անդրեասյանի կենսագրական տվյալների՝  վերջինս ՄԻՊ պաշտոնը թողնելուց հետո  փորձագիտական և խորհրդատվական աշխատանքներ է կատարել Եվրոպական լրագրության կենտրոնում, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն ավելի տեղեկացված քաղաքացիների համար» ծրագրում,  1999 և 2001 թվականներին վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում` մասնակցելով տեղեկատվական իրավունքի դասընթացների, 2003, 2005 և 2007 թվականներին Նիդերլանդների թագավորությունում մասնակցել է տեղեկատվական իրավունքի, հետաքննական լրագրության և լրագրողական էթիկայի խնդիրներին առնչվող Եվրոպական լրագրության կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացների: Անդրեասյանը նաև հայկական երկու հեռուստաընկերությունում հաղորդում վարելու փորձ ունի։

Արաքս Մամուլյան