Reuters-ի արձագանքը Թուրքիային․ լրատվամիջոցը պաշտպանում է Էրդողանի որդու դեմ կոռուպցիոն գործի մասին հրապարակումը

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Լոնդոնում գործող Reuters լրատվական գործակալությունը, որը Թուրքիայի կառավարության կոշտ քննադատությանն է արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու հետ կապված միջազգային հետաքննության մասին հրապարակման պատճառով, հայտարարել է, որ այն համապատասխանում է լրագրողական սկզբունքներին, գրում է VOA-ի թուրքական ծառայությունը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք՝ Reuters-ը «ԱՄՆ-ի և Շվեդիայի դատախազները հետաքննում են Էրդողանի որդու դեմ կոռուպցիայի վերաբերյալ բողոքը» վերնագրով հրապարակում էր արել։ Դրանում ասվում է, որ Միացյալ Նահանգների և Շվեդիայի հակակոռուպցիոն իշխանությունները վերանայում են բողոքը, որում ասվում է, որ ամերիկյան ընկերության շվեդական մասնաճյուղը խոստացել է տասնյակ միլիոնավոր դոլարների «ատկատներ» վճարել, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին օգնի նրան ապահովել գերիշխող դիրք երկրի շուկայում։

Թուրքիայի կառավարության պաշտոնյաների զայրացած արձագանքից հետո, որոնք Reuters-ին մեղադրում են ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելու մեջ, VOA-ն հետաքրքրվել է թեմայի վերաբերյալ Reuters-ի տեսակետով: Գրավոր մեկնաբանությունում Reuters-ը նշել է, որ իր հրապարակումն արվել է Thomson Reuters-ի վստահության սկզբունքներին, գլոբալ հանրային շահերին և արդար ու ճշգրիտ հաշվետվություններին նվիրվածությանը համապատասխան:

Thomson Reuters-ի վստահության սկզբունքները, որոնք մշակվել են 1941 թվականին, պարտավորություններ են սահմանել Reuters-ի և նրա աշխատակիցների համար՝ մշտապես գործելու ազնվությամբ, անկախությամբ և կողմնակալությունից զերծ:

Հավելենք, որ նյութի հրապարակումից հետո Ստամբուլի Անատոլիական 5-րդ խաղաղության քրեական դատարանն արգելափակել էր մուտքը 93 կայքեր ու թվիթերյան օգտահաշիվներ «անձնական իրավունքների ոտնահարման» հիմքով՝ Reuters-ի նյութը հրապարակելու համար։ Բացի այդ, Թուրքիայի կառավարամետ լրատվամիջոցները հայտնել էին, որ խզել են պայմանագրերը լրատվական գործակալության հետ։

Նախագահ Էրդողանի հասարակայնության հետ կապերի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը Reuters-ի հրապարակումը որակել էր որպես «ապատեղեկատվության արդյունք»՝ ասելով, որ լրագրության պատմության առումով այն «սև բիծ է»։

Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն էլ ասել էր, որ դատապարտում է Reuters-ին Բիլալ Էրդողանի դեմ «մանիպուլյատիվ և կեղծ լուրեր» հաղորդելու համար։

Էմմա Չոբանյան