Հաագայում աշխատանքն է սկսել Ուկրաինա ռուսական ներխուժման հետաքննության միջազգային կենտրոնը

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքն է սկսել Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման հարցով միջազգային հետաքննության կենտրոնը։ Ագրեսիայի հանցագործության դատական հետապնդման միջազգային կենտրոնը (ICPA) ներառում է դատախազների Կիևից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Միջազգային քրեական դատարանից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Շնորհիվ ICPA-ի՝ տարբեր երկրների անկախ դատախազները կկարողանան միասին աշխատել ամեն օր մեկ վայրում, արագ և արդյունավետ փոխանակվել ապացույցներով և համաձայնեցնել հետաքննության ընդհանուր ռազմավարությունն ու դատական հետապնդումը»,- ասվում է կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ICPA-ի աշխատանքն արդյունավետորեն կնախապատրաստի և կնպաստի ագրեսիայի հանցագործության ցանկացած հետագա հետապնդմանը։

Լրատվամիջոցը գրում է, որ կենտրոնի աշխատանքը առաջին քայլն է հատուկ տրիբունալի ստեղծման ուղղությամբ, որը կարող է պատասխանատվության ենթարկել ռուս պաշտոնյաներին Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու համար։

Կենտրոնը ստեղծողները նշում են, որ Ուկրաինայի պատերազմը պատմության մեջ ամենափաստաթղթավորվածն է, և առաջին անգամ ագրեսիայի հանցագործության ակտիվ հետաքննություն է իրականացվում արդեն պատերազմի ժամանակ, այլ ոչ թե դրանից հետո։

Մինչ օրս ուկրաինական պատերազմի վերաբերյալ ռուսական իշխանությունների դեմ միջազգային կազմակերպության կողմից առաջադրված միակ մեղադրանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդերն է։ Այն տրվել է Միջազգային քրեական դատարանի կողմից։

Էմմա Չոբանյան