Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:
Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին աշխատանքի համար համար: