Բուլինգի կանխարգելման կարևորագույն բաղադրիչը համերաշխ և իրավունքներ պաշտպանող հասարակության ձևավորումն է․ ՄԻՊ

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ հունիսի 30-ին, կազմակերպել է բուլինգի հիմնախնդիրներին նվիրված քննարկում. նպատակն էր ներկայացնել «Բուլինգի հիմնախնդիրները ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում» ուսումնասիրության արդյունքները:

ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը: Մասնակցել են պետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև հոգեբաններ և մանկավարժներ:

Անահիտ Մանասյանը նշել է, որ բուլինգի կանխարգելման կարևորագույն բաղադրիչը համերաշխ և իրավունքներ պաշտպանող հասարակության ձևավորումն է: Այստեղ մեծ է նաև պետության դերը, որն ունի հստակ պարտավորություններ:

«Չափազանց կարևոր է բուլինգի բացառումը հասարակական հարաբերություններից։ Դրա համար պետք է ստեղծել նախադրյալներ և հստակ մեխանզիմներ: Այս համատեքստում, շատ մեծ աշխատանք պետք է կատարվի: ՄԻՊ աշխատակազմը բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Սերտ աշխատում ենք միջազգային գործընկերների, պետական իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: Ցանկանում եմ հատուկ ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր համագործակցությունը, որի շրջանակներում իրականացվել են իրազեկման ակցիաներ և մասնագետների վերապատրաստումներ: Անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նպատակների իրականացման վերջարդյունքին հասնել հնարավոր չէ միայնակ։ Դա հնարավոր է միայն բոլորիս համատեղ արդյունավետ աշխատանքի միջոցով»,-նշել է Պաշտպանը:

Իր հերթին, Վիկտորիա Օհանյանը նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև երկարատև փոխգործակցությունը հանգեցրել է բազում դրական արդյունքների, ներկայումս այդ համագործակցությունը կարևոր հիմքեր է ստեղծում բուլինգի դեմ արդյունավետ պայքարի համար: Նա հատկապես ընդգծել է այն փաստը, որ Հայաստանում երեխաները Պաշտպանին սկսել են ընկալել որպես իրենց իրավունքների իրացման երաշխավոր: Նա վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը հանուն երեխաների իրավունքների պաշտպանության:

Միջոցառման ժամանակ ուսումնասիրությունների մեթոդաբանությունն ու կառուցվածքը ներկայացրել են փորձագետներ՝ իրավաբան Լաուրա Կարապետյանը և սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը, իսկ վեր հանված խնդիրների լուծման առաջարկները՝ ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը:

Քննարկման վերջում անցկացվել է նաև մտքերի փոխանակում, առանձնացվել են մի շարք կարևոր խնդիրներ, որոնց լուծումն առաջնային է բուլինգի դեմ պայքարի գործում: Ամփոփելով միջոցառումը՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ երևույթի դեմ պայքարելու համար շատ կարևոր է համատեղ աշխատանքի արդյունքում մշակել մեթոդաբանություն, ինչպես նաև առաջնահերթ է պետական իրավասու մարմինների կողմից խնդիրներին արագ արձագանքումը:

Միջոցառմանը մանակցել են նաև ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները և երիտասարդներ: