Կալանավորվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը
Քիչ առաջ կալանավորվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք, ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7֊ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ովա իրան դատել»,- մասնավորապես, գրել է նա: