Միայն Փաշինյանի՛ն չեմ մեղադրում․ ԳՇ-ն խի՛ստ պատասխանատու է պատերազմի համար․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հետ

-Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց՝ առավելապես կենտրոնանալով զինվորականների արած-չարածներից։ Ձեզ բավարարեցի՞ն վարչապետի բացատրությունները։ Ինչի՞ մասին չխոսեց վարչապետն այդ հանձնաժողովի նիստում։

-Այնպիսի տպավորություն էր, որ իրեն էր պաշտպանում, իրեն արդարացնելու համատեքստն ավելի մեծ էր, իր ճշմարտությունն էր ներկայացնում, իր պահվածքն ամբողջ պատերազմի շրջանում, բայց մենք էլ ենք լավ հիշում ամեն ինչ։ Իհարկե, այդ դեպքերի մասին գիտենք՝ Արեգա բարձունք, Շուշիի անկում, տեսանք, որ հակասական հայտարարություններ կան, գիտենք, որ կալանքի տակ գեներալներ կան և այլն։ Կարող ենք ասել, որ հանրային վստահությունը Նիկոլ Փաշինյանի խոսքի նկատմամբ նվազում է։

-Ձեզ հարցնում եմ՝ ինչի՞ մասին չխոսվեց, քանի որ Դուք այն իրավապաշտպաններից եք, որն այցելել է հարյուրավոր զոհված զինծառայողների ընտանիքների և ինչ-որ իմաստով հետաքննություն իրականացրել։

-Այո՛, ես բազմաթիվ պատմություններից եմ տեղյակ։ Ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ այս պահին Հայաստանում առնվազն 4 հազար զոհի ընտանիքներ կան, որոնցից ամեն մեկը շատ լավ գիտի՝ ինչպես է զոհվել իրենց որդին, ինչ հանգամանքներում, և չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը բավարարեց այդ ծնողների պահանջը, որոնք ևս լսում էին նրան։ Բայց նախ անդրադառնամ վարչապետի արտոնյալ վիճակին՝ գալ ցուցմունք տալ Քննիչ հանձնաժողովում և խոսել հանձնված դիրքերի ու Շուշիի մասին, որոնց հանձնման մեղադրանքներով բանտերում են գեներալները։ Այդ գործերով դատական նիստերը դռնփակ են, աբսուրդ է, ինչո՞ւ են դռնփակ, օրինակ՝ Միքայել Արզումանյանի գործով դատական նսիտը։ Մենք չենք կարող հետևել այդ նիստերին։

Պարբերաբար վարչապետը խոսում է Արեգայի դիրքի մասին, ասում է, որ այդ դիրքի հանձնման մեղադրանքը հիմնավոր է, դրանով իրեն գլխավոր դատախազի դիրք է վերագրում։ Եթե պնդում եք, որ կա ռազմական գաղտնիք, նիստը դռնփակ արեք, բայց թույլ տվեք, որ այդ մարդիկ էլ այդ մասին խոսեն հանձնաժողովում։ Օրինակ՝ Դավիթ Տոնոյանը ցանկացել է խոսել, բայց Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ շոու չէ, որ գա խոսի։ Այսինքն՝ շոուն միայն մեկին է վերապահվում, որ նա գա, խոսի, մենք էլ դա որպես վերջնական ճշմարտություն ընդունենք։ Ուզում եմ ասել, որ մենք այդ գեներալների հակափաստարկները չենք կարող լսել, իսկ դրանք, ակնհայտ է, որ կան և կլինեն։ Հետևաբար, այստեղից ճշմարտությունը չի կարող դուրս գալ, և մենք չենք իմանա ճշմարտությունը։

-Այսինքն՝ հանրությունը լսում է մեկ անձի ճշմարտությունը։

-Այո՛, պարտադրված լսում է մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Դա շատ կարևոր է Փաշինյանի համար, սա նաև քարոզչություն է իր ապագա իշխանական դիրքը պահելու համար, այդ ամբողջը մտածված է։

-Փաշինյանն ասում է, որ ինքը մոդերատորի դերում էր, գեներալները որոշում էին, ինքը «այո» կամ «ոչ» էր ասում։

-Լավ ճանաչելով Փաշինյանին՝ չեմ կարծում, թե ինքը որոշումներին խառնված չէր, նա սիրում է խառնվել ամեն ինչին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան