«Հարված թիկունքից»․ Փաշինյանի նշանակած պաշտոնյաներն արդյո՞ք սաբոտաժ են իրականացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Քաղհասարակության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին քննադատում են վարած կադրային քաղաքականության համար՝ շեշտելով, որ վարչապետի ենթակաները հաճախ առանցքային խնդիրների վերաբերյալ իրավիճակը նրան ճիշտ չեն զեկուցում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր նշանակումներին զուգահեռ ահազանգում է՝ ենթակաները զեկույցներն աղավաղում են։

Երևույթի ամենաթարմ արտացոլումը քաղհասարակության ներկայացուցիչները համարում են ԱԺ քննիչ հանձնաժողովում 44-օրյա պատերազմի վերաբերյալ Փաշինյանի նկարագրած այն դրվագները, որոնցում նա խոստովանում է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ իրեն նույն խնդրի վերաբերյալ տարբեր բաներ են զեկուցել։

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ պետք է ստեղծվեն ինստիտուտներ, որոնք վարչապետին կզեկուցեն այլընտրանքային կարծիք, որից հնարավոր կլինի գնահատել, թե որքանով են պաշտոնյաներն իրավիճակը ճշգրիտ ներկայացնում։

2018 թվականից բազմաթիվ են դեպքերը, երբ Փաշինյանն առանց հիմնավորումների նշանակումներ ու պաշտոնանկություններ է անում առանցքային պաշտոններում, չնայած իշխանության էր եկել բաց և թափանցիկ կառավարման խոստումներով։ Մասնավորապես, մինչ այս պահը չկա պաշտոնական բացատրություն, թե ինչու պատերազմի թեժ օրերին Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ պատերազմից հետո նշանակվեց ՔԿ նախագահ։ Շարունակում է անհայտ մնալ նաև պաշտպանական գերատեսչությունում նախ՝ Վաղարշակ Հարությունյանի, ապա Արշակ Կարապետյանի պաշտոնակությունը։

Այսպես կոչված, «վստահելիներին» առանցքային պաշտոնների նշանակում են իշխանությունը պահպանելու համար, կարծում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ նշելով օրինակներ, թե նշանակումներից հետո գործադիրն ինչ խնդիրների է բախվել։ Խուրշուդյանն ասում է, որ իշխանությունը պետք է այլընտրանքային կարծիքներ լսելու կամք ունենա, որը կնպաստի կառավարման արդյունավետությանը։

Փաշինյանի օրոք իրականացվող նշանակումները երբեմն սուր քննադատությունների են արժանանում, քանի որ դրանք չեն ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից։ Մասնավորապես, 2022 թվականին ԲԴԽ-ն, որի նախագահը Փաշինյանի կաբինետում արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Անդրեասյանն էր, վիճահարույց դատական վճիռներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար, սակայն հանրային աղմուկից հետո Մարտիրոսյանը հրաժարվեց այս պաշտոնից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան