Ղազախստանը, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղում են ՌԴ-ն շրջանցող երթուղու ուղղությամբ ջանքերը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ղազախստանը Ռուսաստանին շրջանցող տրանսպորտային միջանցքում խոչընդոտները վերացնելու նոր փորձ է կատարել և Ադրբեջանի ու Վրաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համատեղ լոգիստիկ ընկերություն ստեղծելու վերաբերյալ։ Համաձայնագիրը ստորագրվել է անցյալ շաբաթ Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի՝ Հարավային Կովկասի երկրներ այցի ընթացքում, գրում է Eurasianet-ը։

Ընկերության ստեղծման նպատակն է՝ պարզեցնել Չինաստանի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների ու սակագնային քաղաքականության գործընթացը։

Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կամ, ինչպես նաև կոչվում է, Միջին միջանցքի հեռանկարների հոռետեսական վերլուծությունները հաճախ վերաբերում են այն փաստին, որ բեռները պետք է հատեն մի քանի ազգային սահմաններ: Վրաց-ադրբեջանա-ղազախական լոգիստիկ ընկերությունը դիտվում է որպես այդ խոչընդոտը հաղթահարելու միջոց:

Նշվում է, որ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել ապրանքների անցման դյուրացման հարցում։ Ղազախստանի Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա փոխադրվող ապրանքների առաքման ժամկետները տրանսկասպյան ճանապարհով նվազել են վերջին տարվա ընթացքում՝ 53 օրից հասնելով 18-23 օրվա: Նպատակն այս շեմն է՛լ ավելի իջեցնելն է՝ հասցնելով 10-15 օրվա։ Չնայած ապրանքների ֆիզիկական ծավալը համեստ է՝ միտումը դրական է։ Տարեսկզբից մինչև հունիս բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 1 մլն տոննան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 64 տոկոսով։

Թեև ժամկետները կարող են կրճատվել, լուրջ խոչընդոտներ կան ենթակառուցածքների առումով։ Լրատվամիջոցին Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գայդար Աբդիքերիմովն ասել է, որ Կասպից ծովի տարանցիկ ներուժն ամենաշատը պատուհասող խոչընդոտը Հարավային Կովկասն է։ Նա նշել է, որ թերզարգացած նավահանգստային ենթակառուցվածքը սահմանափակում է թողունակությունը և խցանումներ առաջացնում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս ընդունել է այդ խնդիրը Սմաիլովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք համագործակցում ենք երթուղու խցանումները վերացնելու և Միջին միջանցքը Կենտրոնական Ասիայի, Չինաստանի և ընդհանրապես ասիական այլ երկրների համար է՛լ ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա նաև նշել է, որ Վրաստանի իշխանություններն աշխատում են երկաթուղային ցանցի արդիականացման և նոր նավահանգստի կառուցման ուղղությամբ։

Սմայիլովն այցի ընթացքում Ադրբեջանի հետ համագործակցության 10 պայմանագիր է կնքել նաև թռիչքների ավելացման մասով։ Աստանան նշում է, որ իր նպատակն է ավելացնել արտահանումը դեպի Ադրբեջան, որպեսզի երկկողմ առևտրի ծավալը հասնի 1 միլիարդ դոլարի։

Իսկ Վրաստանում կնքված համաձայնագրերից մեկը Բաթումի նավթային տերմինալի թողունակության ավելացման մասին է, որը պատկանում է Ղազախստանին և ղազախական նավթին ելք է տրամադրում դեպի Սև ծովի շուկա։ Դա Ղազախստանի համար ռազմավարական կարևորություն ունի՝ ՌԴ տարածքից իր նավթի արտահանման կախվածությունը նվազեցնելու համար։

Էմմա Չոբանյան