Անկարայի արձագանքը չափազանց կոշտ է լինելու․ Էրդողանը՝ Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիայի մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է նախօրեին Շվեդիայում Ղուրան այրելու բողոքի ակցիան, գրում է Անադոլու գործակալությունը։

Դիմելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ֆունկցիոներներին՝ Էրդողանն ասել է, որ Անկարայի արձագանքը Ստոկհոլմում տեղի ունեցածին չափազանց կոշտ է լինելու, և այդ ընթացքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Արևմուտքը չսովորի վճռականություն դրսևորել «իսլամատյացության և ահաբեկչության դեմ պայքարում»։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այն կառույցները, որոնք արտահայտվելու ազատության քողի տակ արտոնում են «ստոր հակաիսլամական գործողությունները կամ անտեսում են իսլամատյացության դրսևորումները, չեն հասնի իրենց նպատակներին»։

«Մահմեդական համոզմունքները վիրավորելը ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ: Վաղ թե ուշ մենք Արևմուտքում որոշակի շրջանակների կստիպենք ճանաչել այդ փաստը»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան երբեք չի տրվի այն ուժերին, որոնք փորձում են սադրել կամ օգտագործել սպառնալիքների լեզուն Անկարայի դեմ։

Նախօրեին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնել և այրել մահմեդականների Սուրբ գիրքը «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ լցրել և այրել էջերը։

Հիշեցնենք, որ հունվարին Թուրքիայի դեսպանատան մոտ մահմեդական Սուրբ գրքի այրումը հանգեցրել էր շաբաթներ տևած բողոքի ցույցերի, շվեդական ապրանքները բոյկոտելու կոչերի և հետագայում Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը կասեցման։

Էմմա Չոբանյան