ՄԻՊ-ը` Աշոտյանի կալանքի և ոստիկանության բռնությունների ահազանգերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Իրավապահ համակարգի ծառայողները հաճախ պատշաճ չեն տիրապետում ճգնաժամային իրավիճակները կառավարելու գիտելիքներին և հմտություններին, չգիտեն` որ ուժն է համարվում համաչափ, որը` ոչ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում ահազանգում են ոստիկանության ծառայողների կողմից ոչ համաչափ ուժի կիրառման մասին։

ՄԻՊ-ն ընդգծեց, որ Հայաստանի իրավապահ համակարգում կարևոր է պատշաճ վերապատրաստումներ իրականացնելը։

«Մենք չենք կարող աչք փակել և ասել, որ խնդիրներ չունենք»,- նշեց պաշտպանը` շեշտելով, որ այս երևույթը մտահոգիչ է։

«Ոչ միայն պատասխանատվության միջոցներ և կարգապահական վարույթներ են պետք կիրառել, այլ այդ մարդկանց գիտելիքներ և հմտություններ փոխանցել։ Եթե համալիր կերպով չի իրականացվի, մենք անընդհատ այս խնդիրներն ունենալու ենք, որովհետև մի դեպքում ծառայողը չի պատկերացնելու, որ գործունեությունը պատշաճ չի իրականացնում, մյուս դեպքում անպատասխանատվության մթնոլորտ է լինելու»,- նշեց ՄԻՊ–ը։

ՄԻՊ-ն անդրադարձավ նաև երկու փաստաբանների բողոքին առ այն, որ իրենք բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։
Մանասյանը հավաստիացրեց, որ անմիջապես բողոքի քննության ընթացակարգ է սկսել, նաև զրուցել է պաշտոնատար անձանց, այդ թվում՝

Փաստաբանների պալատի նախագահի հետ, իրավիճակի մասին մանրամասն ու բազմակողմանի տեղեկություններ հավաքագրելու համար։ Թեպետ դեռ քննություն է ընթանում, սակայն, պաշտպանի խոսքով, ահազանգն արդեն մտահոգիչ է։

Հիշեցնենք, որ վերջին օրերին փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։ Պատճառը հունիսի 7-ին ոստիկանների կողմից բռնություններն են և փաստաբան Կարեն Ալավերդյանի ձերբակալումը` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։

Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ․ Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել Փաստաբանների պալատի երկու անդամի։

Անդրադառնալով հարցին, թե Արմեն Աշոտյանն այս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման ենթարկվում է, թե ոչ, մանասյանը նշեց․ «Ես բազմիցս նշել եմ, որ մեզ համար կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու դիրքորոշումներ է ներկայացնում, բայց շատ կարևոր է հասկանալ նաև մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ, և միայն դրանից հետո ենք եզրահանգումներ իրականացնում։ Ես կխնդրեմ, որ մենք սպասենք այդ պարզաբանումներին և հասկանանք, թե մանդատի շրջանակներում ի՞նչ կարող ենք իրականացնել»։

Ի պատասխան հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, պաշտպանն արձագանքեց․ «Ես այս հարցին անընդհատ պատասխանում եմ և մեջբերում չափանիշները՝ քաղբանտարկյալ լինելու համար ոչ միայն պարտադիր է, որ անձը իրականացնի քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն, այլ շատ կարևոր է, որ քրեական վարույթը, որը հարուցվել է, լինի բացառապես այն պատճառով, որ դու հենց քաղաքական գործունեությամբ ես զբաղվում։ ՀՀ-ում մենք ունենք մի շարք վարույթներ, որոնցով անցնող անձինք նաև զբաղվում են քաղաքական գործունեությամբ, բայց սա դեռ չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալ են։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ պետությունն ու իրավասու մարմինները այդ անձի հետ հավասար նաև այլ հանցագործություն կատարած քաղաքական այլ ուժի ներկայացուցչի ենթարկեն պատասխանատվության, հավասարություն պետք է լինի»։

Մանասյանը նաև խոսեց ՀՀ-ում կալանքը՝ որպես խափանման միջոց, հաճախ կիրառելու մասին։
«Դա գրեթե մշտապես մտահոգիչ է եղել եվրոպական չափանիշների տեսանկյունից։ Մենք մտահոգիչ պրակտիկա ունենք։ Ես նույնպես դա արձանագրում եմ, պետք է հետևողականություն ցուցաբերենք և ընդհանուր մեթոդաբանությունը ճիշտ ձևավորենք»,- ընդգծեց նա։

Հարցին՝ իսկ ո՞ր դեպքում է Պաշտպանը այցելում կալանավորված անձին, և ինչո՞ւ են տեսակցել Արմեն Աշոտյանին, նա արձագանքեց․ «Մենք այլ դեպքերում ևս անձանց տեսակցում ենք, բոլոր դեպքերի համար ռեսուրսը բավարար չէ, բայց երբ ահազանգ ստանում ենք, գնում ենք։ Մեր հասարակությունում մենք սովոր ենք խոսել քաղաքական տեսանկյունից հետաքրքրություն առաջացնող մարդկանց մասին, բայց կան նաև այլ քաղաքացիներ բազում խնդիրներով։ Պարզապես դեպքեր կան, որոնց վերաբերյալ նաև լրատվամիջոցներից ենք հարցում ստանում, այդ պատճառով դրանք հրապարկային են դառնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։