Արմեն Փամբուխչյանը կազատվի ԱԻ նախարարի պաշտոնից
Քաղաքականություն
28.06.2023 | 23:21ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արմեն Փամբուխչյանը հունիսի 30-ից կազատվի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն Փամբուխչյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: