«Զիբիլանոց»․ Գրիգոր Լուսավորիչ փողոցի գետնանցման հարցն այդպես էլ լուծում չի ստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը տարիներ շարունակ անբարեկարգ վիճակում է։ Դեռ 2020-ին տարածքը մասնակի վերանորոգվել է, սակայն քաղաքացիների կարծիքով, թեև որոշակի փոփոխություններ նկատելի են, այնուամենայնիվ, խնդիրը դրանով չի լուծվում` անցումը շարունակում է գտնվել անմխիթար վիճակում։

«Ոչ մի տարբերություն չկա, ես 10 տարուց ավելի է՝ անցնում եմ, ավելի վատ է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Factor TV-ն այս գետնանցումում դեռ հինգ տարի առաջ էր նկարահանում իրականացրել․ արձանագրել էինք, որ դեռևս 2013 թվականին համայնքային բյուջեից հատկացված 19 միլիոն դրամով պետք է փոխվեին հատակի բետոնե և բազալտե սալիկները, բարեկարգվեր առաստաղը, լուծվեր գետնանցման ջրամեկուսացման խնդիրը, տեղադրվեին անձրևորսիչ նոր ցանցեր, իրականացվեին ջրընդունիչ հորերի մաքրման աշխատանքներ։

Անցած տարվա հունիսին էր, երբ տարածքի մաքրման և լուսավորության աշխատանքների ավարտից հետո այդ ժամանակ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը խոսում էր գետնանցումը բարեկարգելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին։

«Նախագիծը կա, երկու շաբաթվա ընթացքում մենք մրցույթը կհայտարարենք, և այդ գետնանցումն արդեն կօգտագործենք։ Խնդիրն այն է, որ այդ գետնանցումը բավականին նեղ է, եթե ինչ-որ մասնավորի տանք, ինքը բերելու է, ինչ-որ կրպակներ է դնելու, ծանրաբեռնելու է, քաղաքացիների երթևեկությունը այդքան էլ լավ չի լինելու»,- ասել է Հրաչյա Սարգսյանը։

Չնայած Սարգսյանի այս ելույթից կարելի է եզրակացնել, որ մեկ տարվա ընթացքում բարեկարգման աշխատանքները պետք է ավարտված կամ գոնե ընթացքի մեջ լինեին, այսօր քաղաքապետարանի լրատվական վարչությունից մեզ փոխանցեցին, որ դեռ նոր են մեկնարկել Գրիգոր Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, իսկ փաթեթը, ըստ նախնական հաշվարկների, պատրաստ կլինի օգոստոսին։ Քաղաքապետարանից ասում են՝ տարածքը ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման կարիք ունի, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի կազմումից հետո նախ փորձաքննության փուլի անհրաժեշտություն կլինի, ապա նոր մրցույթ կհայտարարվի։

Արդյո՞ք տարածքը կծառայի որպես ավտոկայանատեղի, այստեղ կգործի առևտրային ցանց, թե՞ կշարունակի մնալ միայն հետիոտնային անցում՝ քաղաքապետարանից չպատասխանեցին։ Միայն նշեցին՝ այս պահին առաջնային է այն, որ երկար տարիներ լուծում չգտած հարցն այժմ ընթացքի մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան