Ադրբեջանի ԱԳՆ-ի նյարդային արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում ադրբեջանական սադրանքի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Մասնավորապես, ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ ՀՀ վարչապետը, իբր, մոլորեցնում է միջազգային հանրությանը։

«Հայաստանի վարչապետը հերթական անգամ մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը։ Ադրբեջանը միայն պատասխան քայլեր է ձեռնարկել ռազմական սադրանքին, որի արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»,- գրել է նա՝ նշելով, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում հիմնական «ապակայունացնող գործոնը», իբր, հայկական զինված ուժերն են։

«Հակառակ միջազգային իրավունքին և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին՝ դրանք ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից (նկատի ունի Արցախը)»,- ասել է Հաջիզադեն՝ Հայաստանին մեղադրելով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ։

Հավելենք, որ ՀՀ-ն ո՛չ Արցախում, ո՛չ, առավել ևս, Ադրբեջանի տարածքում զինված ուժեր չունի։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում անդրադարձել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում իրականացված հերթական ագրեսիային։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ԼՂ-ի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այսօր գիշեր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով այնտեղ կա 4 զոհ։ Բարձր է Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը»,- գրել էր Փաշինյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ չորս զինծառայող։

Էմմա Չոբանյան