Ջեյք Սալիվանն Էրդողանի խորհրդականի հետ ՌԴ-ում զարգացումների, Ուկրաինային աջակցության և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցեր է քննարկել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ Ազգային Անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի նորանշանակ մամուլի խոսնակ ու գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ Սալիվանը շնորհավորել է Քըլըչին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հայտնել իր պատրաստակամությունը սերտորեն համագործակցելու երկկողմ գործընկերությունն ամրապնդելու և ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանում վերջին զարգացումները և Ուկրաինային շարունակական աջակցությունը, քանի որ այն պաշտպանվում է ռուսական ագրեսիայից, ինչպես նաև Թուրքիայի ջանքերը՝ ապահովելու սևծովյան հացահատիկային նախաձեռնության թարմացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը համաձայնել են Էգեյան ծովում կայունության շարունակականության կարևորության շուրջ, Սալիվանը ողջունել է Թուրքիայի և Հունաստանի կառուցողական ներգրավվածությունը:

«Նրանք նաև քննարկել են Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Սալիվանն ընդգծել է Միացյալ Նահանգների տեսակետը, որ Շվեդիան պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան