ՀՀ բնակչության 11%-ը ալկոհոլ է օգտագործել Կովիդ-19-ի կանխարգելման նպատակով

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Կովիդ-19-ի կանխարգելման նպատակով ալկոհոլ է օգտագործել Հայաստանի բնակչության 11.0%-ը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալներից։

Այդ անձանց քանակը հարաբերականորեն ավելի մեծ է գյուղերում (14.0%), տղամարդկանց շրջանում (12.2%), 50-64 տարիքային խմբի շրջանում (17.5%), միջնակարգից ցածր կրթամակարդակով անձանց շրջանում (17.3%)։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2020 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս քաղաքացուն անքաղաքավարի վերաբերմունք ցուցաբերած պետական աշխատողին համեմատել էր կորոնավիրուսի հետ ու նշել, որ «նրանց պետք է պինցետով հանել, տնական արաղով դեզինֆեկցիա անել»։

«Պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետին ենթակա մարմնի աշխատողը քաղաքացուն ասում է՝ լավ, ինչ ես եկել ստեղ, գնա քո երկիրը, կամ ինչի՞ց ես դժգոհում, գնա Նիկոլին ասա, Նիկոլը խաբել ա ձեզ, եկել ես ստեղ, ի՞նչ անես։ Դուք պատկերացնո՞ւմ եք։ Կորոնավիրուսը չի վտանգավոր, այ կորոնավիրուսը դրանք են իսկական,որ մինչև հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են։ Ու էդ կորոնավիրուսներին իրար հետ հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք և ուղարկենք իրենց գործերին»,- մասնավորապես ասել էր վարչապետը։

Վարչապետի այս հայտարարությունը բուռն քննադատության էր արժանացել ու բազմաթիվ շահարկումների առիթ դարձել։ Շատերը պնդում էին, որ նա բնակչությանը սխալ տեղեկություններ է հաղորդել վիրուսի դեմ պայքարի հարցում։ Վիճակագրությունը, փաստորեն,հաստատում է, որ օղիով կորոնավիրուսի դեմ պայքարողների թիվը փոքր չի եղել։

Անժելա Պողոսյան