Զորքն անօրինական էվակուացնելու որոշում է եղել․ Փաշինյանի մեղադրանքներն ու Մովսես Հակոբյանի հակադարձումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում այսօր պատասխանում էր պատգամավորների հարցերին։ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ պնդելով, թե պատերազմի օրերին ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ Մովսես Հակոբյանը զորքերը տարհանելու առաջարկ է արել։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ զորքերը տարհանելու առաջարկն անօրինական է եղել։

Հայաստանի ԶՈՒ  Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում Փաշինյանի հայտնած տեղեկությունը կեղծիք որակեց՝ շեշտելով, որ պատերազմական օրերին վարչապետի բանավոր հրամանով է գտնվել այնտեղ։

Մովսես Հակոբյանը, այդուհանդերձ, Factor TV-ի հետ զրույցում չի հերքում, որ 7-րդ պաշտպանական շրջանից զորքերը դուրս բերելու որոշում է եղել։  Հակոբյանը չի ներկայացել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այսօր նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց Մովսես Հակոբյանին ընդունել իրենց ուղարկած հրավերը, վերջինն Քոչարյանի առաջարկին արձագանքեց՝ «Ղալաթ է արել»։

Նիկոլ Փաշինյանն այսօր ուշադրության արժանի մի քանի այլ հայտարարություններ է արել, որոնց վերաբերյալ բաց տեղեկություններ չկան։ Մասնավորապես, ըստ վարչապետի, պատերազմի ժամանակ Հայաստանի բանակը որոշ զինատեսակներ ամբողջությամբ տնօրինելու հնարավորություն չի ունեցել։ Թե այս հանգամանքն ինչպե՞ս է անդրադարձել պատերազմի ելքի վրա, Փաշինյանը չի խոսում, իսկ նրա թիմակիցները պարզաբանող հարցեր չեն հնչեցնում։

Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում խոստովանեց, որ չի կարողացել «պատերազմական կոնվեյերը»՝ հոսքագիծը կանգնեցել։ Նա որպես հիմնավորում ներկայացրեց այն, որ այդ դեպքում պետք է հրաժարվեին Արցախից, սակայն կրկին հստակ չի կարող ասել, որ պատերազմ չէր լինի։

Փաշինյանին հանձնաժողովում հարցեր էին ուղղում ՔՊ խմբակցության պատգամավորները, արտախորհրդարանական ուժերից «Ինքնիշխան Հայաստան» Դավիթ Սանասարյանը և զոհված զինծառայողի հայր Սամվել Հովսեփյանը։ Արտախորհրդարանական ընդդիմությունը քննարկմանը դարձյալ չէր մասնակցում։ Ընդդիմադիրներն ավելի վաղ հայտարարել էին, որ այս նիստը շոու է, իսկ իշխանությունից հակադարձել էին՝ թող գան և իրենց հարցերով շոուն թույլ չտան։

Ուշագրավ է, որ ՔՊ-ականները Փաշինյանի հետ քննիչ հանձնաժողովին եկել էին մեկ հարցաշարով։ Նիստի սկզբին հարցաշարի մեկ օրինակ փոխանցվեց նաև Փաշինյանին։

Ստացվում է, որ ՔՊ-ականները Փաշինյանի համար հարցերը նախապես գրել-բերել էին։ Անդրանիկ Քոչարյանը խստորեն հետևում էր, որ հարցաշարից շեղումներ չլինեն։

Աչք ծակող էին նաև Փաշինյանի հանձնարարությունները խորհրդարանական անկախ հանձնաժողովին։ Նա Անդրանիկ Քոչարյանին ցուցումներ տվեց՝ կոնկրետ դեպքով ուսումնասիրություն կատարել, ինչին ի պատասխան՝ համաձայնության նշաններ եղան։

Փաշինյանը թիմակիցների և մեկ զոհված զինծառայողի հոր հետ հանդիպմանը դահլիճ էր մտել անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։ ՊՊԾ ծառայողն ամբողջ ընթացքում նստած էր Նիկոլ Փաշինյանի կողքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան