Դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում ԼՂ նախագահի ասածների հերքում եմ ստացել ՊՆ-ի և ԶՈՒ ԳՇ-ի կողմից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 14:18
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը
17.02.2026 | 14:10
ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները
17.02.2026 | 13:57
Հրաձգություն ԱՄՆ-ում հոկեյի հանդիպման ժամանակ․ կան սպանվածներ և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 13:48
Անկարան դրական է վերաբերվում ՀՀ-ի հետ ուղիղ ցամաքային առևտրի զարգացմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կսկսվի գործընթացը
17.02.2026 | 13:46
Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը
17.02.2026 | 13:40
Կինը ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձ է կատարել
17.02.2026 | 13:31
Առաջին անգամ մայր և որդի մասնացել են ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 13:17
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել
17.02.2026 | 13:06
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը
17.02.2026 | 12:55
Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել
17.02.2026 | 12:46
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվեց Շիրակի թեմի առաջնորդարան
17.02.2026 | 12:36
Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:34
Վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել
17.02.2026 | 12:24
Սա այն մաքսիմալ արդյունքն էր, որը հնարավոր էր ստանալ այս իրավիճակում․ Գրիգորյանը՝ օգոստոսի 8-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:13
Կուբայում ԱՄՆ շրջափակումը խորացնում է վառելիքի ճգնաժամը․ այն նաև աղբի ճգնաժամի է հանգեցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախորդ նիստին վարչապետը հանդես եկավ ելույթով, այսօր ակնկալվում է հարցուպատասխան։

2019 թվականի մարտի 12-ին Հայաստանի ու Արցախի ԱԽ համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «գնում ենք դեպի պատերազմ. կա՛մ հողերը պետք է հանձնենք ոչնչի դիմաց, կա՛մ կռվենք։ Այս մասին հայտարարեց քննիչ հանձնաժողովի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈՒ բարձրագույն ղեկավարության ծանրակշիռ մեծամասնությունն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծամասնությունը պնդել են՝ պետք է կռվել․ նույնաբովանդակ հարց ու պատասխան հնչել է 2016 թվականին։

«Եթե այս ամենը ճիշտ է, ապա, ըստ ձեզ, որո՞նք են եղել ՀՀ ԶՈՒ-ի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նման ոչ իրատեսական պատկերացումների դրդապատճառները»,- Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Քոչարյանը։

Վարչապետն ասաց, թե չի հիշում նման դրվագ, բայց եթե Անդրանիկ Քոչարյանը տալիս է այդ հարցը, ուրեմն նման վկայություն է ստացել, որ խոսակցություն է եղել։

«Եթե պարզվի, որ պատերազմի ընթացքում, իրոք, եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք բանակի շարքերում խուճապ են տարածել, դա կազդի՞ իրատեսականության կամ ոչ իրատեսականության վրա։ Ես ձեռնպահ կմնայի գնահատական տալուց, որովհետև հաջորդ հարցը հետևյալն է՝ այդ պատերազմում հաջողությունը պահելը ֆանտաստիկայի ժանրի՞ց է, թե՞ ոչ։ Եթե, օրինակ, չլինեին մի շարք դրվագներ, ես կասեի՝ այո, ֆանտաստիկայի ժանրից էր, անիրատեսական էր, բայց մենք այսօր քրեական գործեր ունենք, որոնց դրվագներով բաներ են տեղի ունեցել, որ չգիտենք՝ ինչու է տեղի ունեցել։

Ես գիտեմ, որ դեպք ունենք Ադրբեջանի կողմից ռազմավարական բարձունքի գրավման, մեր զորքերի կողմից հետգրավման ու մեր հրամանատարի կողմից հրաման՝ թողնել բարձունքը։

Ինչքան գիտեմ՝ գործը դատարանում է, ինչո՞ւ է հնչել հրաման, հասկանո՞ւմ եք, մենք քրեական գործ ունենք, որ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել, հանձնարարական է տվել ու ասել՝ գնացեք, զորքերին ասեք՝ հողերը տված է, անիմաստ բան մի արեք, քաշվեք, գնացեք այստեղից»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

Ի հավելումն վարչապետն ասաց, որ կան նաև դրվագներ, որոնց հետ ինքն անձամբ է առնչվել, երբ որ ինքը վերջին պահին տեղեկացել է մի տարածք հանձնելու որոշման մասին, ինչն ինքն արգելել է անել։

«Ես արգելել եմ այդ բանն անել, բայց ամենակարևորը՝ այդ որոշման խորհուրդը՝ ապօրինի միջամտությամբ ընդ որում տվել է մի շատ բարձրաստիճան զինվորական, որը հարց է՝ ինչքանով ուներ այդ իրավասությունը՝ նման խորհուրդ տալու՝ բունկեռում գտնվելով։ Բայց պրոբլեմն այն է, որ այդ տարածքը որի մասին ասում եմ մինչև այսօր հայկական վերհսկողության ներքո է։ Ուրիշ բան, որ հետագա իրադարձություններն ապացուցեին, որ ես զինվորական չլինելով՝ բան չեմ հասկանում, մարդը զինվորական էր, առաջարկում էր էվակուացնել այդ շրջանից»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, թե շատ դրվագներ կան պատերազմի հետ կապված, որոնք իրեն հանգեցրել են մտքերի ու վարկածների, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն է։

«Ես անկեղծ ասում եմ՝ շատ երկար՝ մինչև պատերազմի ավարտը, ես ինձ թույլ չեմ տվել մտքով նման բան անցկացնել, բայց հետագայում, մի շարք իրադարձություններ վերլուծելով, ես հետահայաց սկսում եմ մտածել դրա մասին, այդ վարկածը ուժեղացել է Սոթք-Խոզնավարի հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան, քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադրյալ կա, բայց բացատրություն չկա»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության միջև փոխվստահությանն առնչվող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Պատերազմի ընթացքում և դրանից հետո ես չեմ հիշում Արցախի քաղաքական ղեկավարության հետ ունեցած որևէ տարաձայնության մասին: Սակայն ԼՂ նախագահը ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում տեղի ունեցած ռազմական իրադրության մասին, և առաջին բանը, որ ես ուզեցել եմ անել, ՊՆ-ից և Գլխավոր շտաբից դա ճշտելն էր: Դեպքերի շատ ճնշող մեծամասնությունում ԼՂ նախագահի կողմից տրված տեղեկատվության հերքում եմ ստացել ՊՆ-ի և Գլխավոր շտաբի կողմից, բայց դրանից հետո Գլխավոր շտաբը ստիպված էր հաստատել այդ տեղեկատվությունը»:

Փաշինյանն ընդգծեց, որ զեկույցների հավաստիությունը շատ լուրջ պրոբլեմ է. «Եվ էնպես չի, որ մենք միայն պատերազմի ժամանակ ենք նկատել և դրանից հետո չենք նկատել: Դա հրաձգության նման է. եթե նշանոցը 0.1 մմ թիրախից շեղված լինի, թիրախի մոտ կարող է 5-6 մետրի տարբերություն տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում։