ԱՄՆ-ի և Շվեդիայի դատախազները հետաքննում են Էրդողանի որդու դեմ կոռուպցիայի բողոքը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ-ի և Շվեդիայի հակակոռուպցիոն իշխանությունները հետաքննում են բողոքը, ըստ որի՝ ամերիկյան ընկերության շվեդական դուստր ձեռնարկությունը խոստացել է տասնյակ միլիոնավոր դոլարների «ատկատներ» վճարել, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին օգնի գերիշխող դիրք զբաղեցնել երկրում: Այս մասին ասվում է Reuters-ի հատուկ անդրադարձում, որը վկայակոչում է Turkish Minute-ը։

Ըստ Reuters-ի փաստաթղթերի՝ Dignita ընկերության ծրագիրն է եղել՝ ստանալ Թուրքիայի կառավարության հավանությունը՝ օգտագործելու իրենց սարքավորումները, որոնք անջատում են մեքենան, եթե վարորդը հարբած է: 10-ամյա բացառիկ գործարքի դիմաց Dignita-ն համաձայնել է վճարել տասնյակ միլիոնավոր դոլարների լոբբիստական ​​վճար երկու կազմակերպությունների, որտեղ Թուրքիայի նախագահի որդի Բիլալ Էրդողանը խորհրդի անդամ է: Սակայն, ի վերջո, գումարը չի վճարվել և անցած տարեվերջին Dignita-ն փակել է նախագիծը:

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը և Շվեդիայի դատախազները բողոքը ստացել են ապրիլին և նախնական հետաքննություն են սկսել՝ պարզելու՝ արդյո՞ք խախտվել են ԱՄՆ-ի և Շվեդիայի հակակաշառակերության օրենքները։ ԱՄՆ Օտարերկրյա կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքը (FCPA) կարող է խախտում հաստատել նույնիսկ առանց գումարի փոխանակման: Երկու երկրներն էլ որոշակի հանգամանքներում վճարման խոստումը պոտենցիալ հանցավոր են համարում: Նախաքննությունը կարող է հանգեցնել կամ չհանգեցնել պաշտոնական հետաքննության կամ մեղադրական եզրակացության:

Dignita-ի ամերիկյան մայր ընկերությունը՝ 1A Smart Start LLC-ն, հաստատել է նախագծի դադարեցումը՝ նշելով, որ իմացել են Թուրքիայում «պոտենցիալ վտանգավոր վարքագծի» մասին, որը հանգեցրել է մի քանի մարդկանց աշխատանքից ազատվելուն:

Այս գործընթացը տեղի է ունենում Թուրքիայի և Շվեդիայի հարաբերությունների համար զգայուն ժամանակաշրջանում, երբ Անկարան արգելափակում է ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությունը։ Այս հետաքննությունը կարող է է՛լ ավելի լարել երկու երկրների հարաբերությունները։

Էմմա Չոբանյան