Փոխադարձ վիրավորանքներ և գոռգոռոցներ ԱԺ-ում. հայտարարվեց ընդմիջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, իշխանական և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին վիճաբանել, կողմերը իրարից նախ հարգանք պահանջեցին, ապա իրար «սրիկա» անվանեցին, ինչից հետո նիստն ընդմիջվեց:

Ընդմիջում հայտարարելուց հետո ԱԺ դահլիճում շարունակվում էին փոխադարձ վիրավորանքներն ու գոռգոռոցները։

«Հանգստացե՛ք։ Հարգելի՛ գործընկերներ, բոլորդ լքե՛ք դահլիճը,- հորդորեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ մինչ այդ ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով իշխանական պատգամավորների քննադատությանն առ այն, որ ընդդիմության պատգամավորները ոչ միայն չեն մասնակցել պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստյանը և հուղարկավորությանը, այլ նաև այսօրվա նիստին ուշացումով են եկել, որպեսզի մեկ րոպե լռությամբ չհարգեն նրա հիշատակը, նշեց․ «Հոգեքննությամբ անընդհատ զբաղվելը ոչ միայն ազնիվ չէ, այլ դրանով ձեզ եք վարկաբեկում: Պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն հաստատ դրանով հանգստություն չեք բերում: Դուք մինչև հիմա չեք էլ հասկացել, որ մարդու հոգեհանգստին մասնակցությունն անձնական հարց է:

Երբ քաղաքականացնում եք այդ հարցերը, նույն ձևով կարող ենք ձեզ հարցնել՝ ո՞ւր էիք դուք գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանն ու հոգեհանգստին, ո՞ւր էիք դուք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի, պատմաբան Արտակ Մովսիսյանի հոգեհանգստին: Դուք հիմա ապացուցում եք, որ այն արժեքները, որոնք հայտարարել եք և եկել իշխանության, աստիճանաբար և կոպիտ ձևով ջարդելով՝ անցնում եք ամեն ինչի վրայով»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ ասելով. «Պարո՛ն Մինասյան, Ձեր անձնական և Ձեր շրջապատի անկախությունը Հայաստանի և Արցախի անկախության հետ մի՛ շփոթեք, մեղք է: Թեև դուք հիմա շատ ավելի ազատ ու անկախ եք, քան նախկինում, ուղղակի եչք զգում: Ինչ վերաբերում է գործող գործընկերոջ հոգեհանգստին մասնակցելուն, դա ձեր խղճի վրա եմ թողնում: Դուք ինձ խորհուրդ մի՛ տվեք, Դուք իմ գրառումը կարդացե՛ք ամեն օր կարդացեք ու ամաչե՛ք»:

ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց և փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։
Սիմոնյանը սկսեց պատասխանել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի` տեղից արված հայտարարություններին` ասելով. «Դուք Ձեր կյանքով զբաղվեք, Ձեր արժանապատվությունով, Ձեր արածներով․․․ Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին»:
«Դու զբաղվի»,- ասաց Օհանյանը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց․ ««Դու»-ն դու ես, չհամարձակվեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել»:

Օհանյանը հակադարձեց. «Դու ԱԺ նախագահ չես»:

«Բա դու ո՞վ ես, որ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ համար տարբեր տեղերում․․․ Ձեր գեներալները պարտվեցին»,-ասաց Ալեն Սիմոնյանը, ինչին Օհանյանն արձագանքեց. «Դու ես պարտվել»:

ԱԺ ամբոնի մոտ եկած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միացավ լեզվակռվին և դիմելով Սեյրան Օհանյանին` ասաց․ «Պարո՛ն Օհանյան, Ձեզ կոռեկտ պահեք։ Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Դուք չգիտե՞ք, որ պատգամավորի հետ «դու»–ով չեն խոսում։ Սո՛ւս, ձա՛յնդ, լռի՛ր, առանց հավելյալ տվայտանքների։ Ի դեպ, մեծ մասը չլսեց, թե ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ասում եմ` սրիկան դուք եք։ Ձա՛յնդ, պապանձվի՛ր, պապանձվի՛ր»։

Մանրամասները՝ տեսանյութում։