Եթե ԸՕ բարեփոխման առաջարկներ ունեք, ապա ներկայացրեք ԱԺ աշխատանքային խմբի քարտուղարությանը. հայտարարություն
Քաղաքականություն
06.07.2018 | 13:52
Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը դիմում է արտախորհրդարանական ուժերին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` եթե ունեք Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկներ, ապա 15-օրյա ժամկետում ներկայացրեք Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի քարտուղարությանը. այս մասին հայտարարությունը զետեղված է ԱԺ պաշտոնական կայքում:
Խնդրում ենք առաջարկները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` [email protected] էլեկտրոնային հասցեին:
Շնորհակալություն համագործակցության համար: