Եվգենի Պրիգոժինը շարունակում է հետաքննվել ապստամբության գործով․ «Կոմերսանտ»

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Հունիսի 26-ի առավոտվա դրությամբ զինված ապստամբություն կազմակերպելու համար քրեական գործը, որի գլխավոր դերակատարը «Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինն է, չի կարճվել, ՌԴ ԱԴԾ քննչական վարչության քննիչը շարունակում է հետաքննությունը, գրում է «Կոմերսանտը»։ Պարբերականի տվյալներով՝ այլ որոշում կայացնելու համար շատ կարճ ժամանակ է անցել։

Զինված ապստամբություն հրահրելու վերաբերյալ քրեական գործը հարուցվել էր ուրբաթ երեկոյան, այն բանից հետո, երբ Պրիգոժինը մեղադրել էր ռուս զինվորականներին «Վագների» դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ։ Շաբաթ երեկոյան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կփակվի, իսկ վերջինս կմեկնի Բելառուս։

«Ապստամբությանը մասնակցած վարձկանները հետապնդման չեն ենթարկվի՝ հաշվի առնելով նրանց ռազմական նվաճումները, իսկ ապստամբությանը չմիացած կռվողները կարող են պայմանագրեր կնքել պաշտպանության նախարարության հետ»,- հայտարարել էր Պեսկովը։ Պրիգոժինի գտնվելու վայրը այս պահին անհայտ է: