Սակրալ գիտելիքների, հոգևորին առնչվելու և Կոմիտասի իմպրեսիոնիզմի մասին․ ապաքաղաքական զրույց Վահան Արծրունու հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է կոմպոզիտոր, երգիչ, մշակութային և հասարակական գործիչ Վահան Արծրունին: Նրա կարծիքով՝ հոգևոր կամ «սակրալ» երաժշտության շարքին կարելի է դասել ցանկացած ստեղծագործություն, որը կապ է ստեղծում մարդու և հոգևոր «վերին ատյանների» միջև: Հետևաբար, ամենևին պարտադիր չէ, որ երաժշտական երկը հիմնված լինի հոգևոր տեքստերի վրա. հնդկական ռագան, օրինակ, զուտ գործիքային երաժշտություն է, բայց, անշուշտ, իր իմաստով և բովանդակությամբ հոգևոր է:

Անդրադառնալով Կոմիտասի բանաստեղծություններին՝ երաժիշտը տեսակետ է հայտնում, որ դրանք իրենց ոճով մոտ են իմպրեսիոնիզմին: Այդ բանաստեղծությունների հիման վրա երգաշարն Արծրունին ստեղծում էր 16 տարեկանից և, նրա խոսքով, Կոմիտասի պոեզիայի մեկնությունն իր համար օրգանական պահանջ էր:

Հաղորդման հյուրը հիշեցնում է, որ Կոմիտասի վերջին հրապարակված հոդվածը նվիրված էր երաժշտության բժշկական ազդեցությանը, և այդ թեման խոսակցությունը տանում է հանճարների ունիվերսալ օժտվածությունը քննարկելու ուղղությամբ:

Ըստ արվեստագետի՝ միջնադարում սակրալ գիտելիքները, այդ թվում՝ երաժշտական, թե՛ Հայաստանում, և թե՛ ամբողջ աշխարհում փոխանցվում էին սահմանափակ շրջանակների և հատուկ պատրաստվածություն ունեցող մարդկանց: Այդ մարդիկ, իհարկե, փորձում էին հնարավորինս կիրառել գիտելիքներն իրենց շրջանակներից դուրս, բայց երբեք չեն ձգտել շահել լայն զանգվածների սիրտը: Այդ առումով, ըստ Վահան Արծրունու, «զանգվածայնացման» և «էլիտարացման» միտումները մշտապես զուգորդվել են: Առավել ցայտուն կերպով դա երևում է այսօր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան