Կալուգայի ու Տուլայի մարզերում ՆԳՆ ստորաբաժանումները բարձրացվել են ահազանգով․ BBC

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

ՌԴ Կալուգայի ու Տուլայի մարզում BBC-ի աղբյուրները հայտնում են, որ մարզի ՆԳՆ զինված ստորաբաժանումները ահազանգով բարձրացվել են։ Ըստ այդ տեղեկությունների՝ մարզերի ՆԳՆ ղեկավարությունը անձնակազմին տեղեկացրել է, որ նրանց հրամայվել է ծառայողական մեքենաներով, շարասյունով շարժվել դեպի Մոսկվա։ Ոչ մի մանրամասն նրանց չի ներկայացվել։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փաստացի հայտարարել է Ռուսաստանում ռազմական հեղաշրջման մասին։ Նրան ենթակա վարձկանների ջոկատները պատրաստվում են «արդարության երթ» կազմակերպել։ Ռուսաստանի մարզկենտրոններից մեկը՝ Դոնի Ռոստովը, գրավել են «Վագների» վարձկանները։ Քաղաքի փողոցներում տանկեր կան։ Զինված մարդիկ շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, քաղաքային վարչությունը, ԱԴԾ-ի և ՆԳՆ վարչությունները։ Պրիգոժինը ուղերձ է տեսագրել Դոնի Ռոստովում՝ Հարավային ռազմական օկրուգի շտաբում։ Նա այնտեղ հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի հետ։ «Մենք արգելափակում ենք Ռոստովը և գնում ենք Մոսկվա», – ասել է Պրիգոժինը:

ԱԴԾ-ի կենտրոնական ապարատին մոտ կանգնած BBC-ի աղբյուրների տվյալներով էլ «Վագները» գրավել է նաև Վորոնեժի «բոլոր գլխավոր օբյեկտները»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է զինվորականներին, ուժային գերատեսչություններին։ «Վագներ» ռազմականացված խմբավորման գործողությունները նա անվանել է «հարված մեջքին» ու համեմատել է 1917 թ հոկտեմբերի իրավիճակի «դավաճանության» հետ ու հայտարարել, որ ՌԴ զինված ուժերը հրաման են ստացել «չեզոքացնել զինված ապստամբությունը կազմակերպողներին», «վճռական գործողություններ կձեռնարկվեն, դրանք կլինեն կոշտ»։