Կյանքից հեռացել է կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

66 տարեկանում երկարատև ու ծանր հիվանդությունից մահացել է կրթության և գիտության նախկին նախարար,  Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պրահայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։

Սերգո Երիցյանը ծնվել է 1957թ. հունիսի 11-ին Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։

1981թ. ավարտել է Մոսկվայի Ո.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Լրագրող։Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

1981-1984թթ. հեռուստառեդիոպետկոմում աշխատել է խմբագիր։ 1984-1987թթ. սովորել է Մոսկվայի պետհամալսարանի ասպիրանտուրայում։ 1987-1999թթ. Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի համակարգում եղել է մեկնաբան, բաժնի վարիչ, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 1992-ից հանրային հեռուստատեսությամբ եթեր տրվող «Կարծիք» հաղորդաշարի հեղինակը եւ վարողն է։

1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2008 թվականի մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից։ 2010 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։ 2017 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։