Ընտրություններում Էրդողանի մրցակից Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, որն ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն էր, սպառնում է 110 տարվա ազատազրկում, ինչպես նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքի սահմանում։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործչի դեմ 28 դատական գործ է հարուցվել, որոնցից մի քանիսը նախաձեռնել է Էրդողանը։

«Ավելի վաղ մի շարք դատական գործերը կասեցվել էին Քեմալ Քըլըչդարօղլուի պատգամավորական անձեռնմխելիության պատճառով։ Այժմ դրանք նորից կքննարկվեն, քանի որ նա չի ընտրվել նոր գումարման խորհրդարանում»,- գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները քրեական գործ են հարուցել ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ նախագահին վիրավորելու մեղադրանքով։

Հայցերը վերաբերում են նախընտրական քարոզարշավի ժամանակ Քըլըչդարօղլուի հրապարակային հայտարարություններին, որոնցում նա Էրդողանին համեմատել է անցյալի քաղաքական առաջնորդների հետ, ինչպիսիք են Սադամ Հուսեյնը, Մուամար Քադաֆին և Նիկոլաե Չաուշեսկուն:

Դատական գործերի մեծ մասի համար պատիժը մինչև չորս տարի է: Ընդհանուր առմամբ, նրան կարող է սպառնալ 110 տարվա ազատազրկում։ Եթե պահանջները բավարարվեն, ապա Քըլըչդարօղլուին կարգելվի մասնակցել ընտրություններին և զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Էմմա Չոբանյան