Ալիևը՝ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի կարգավիճակի մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն կոմանդո զորամասերից մեկում արարողության ժամանակ կրկին անդրադարձել է Արցախի դեմ ագրեսիային։

«Հայաստանն ու նրա օտարերկրյա հովանավորները հավատում էին, որ ընդմիշտ կպահեն օկուպացիայի տակ գտնվող մեր հողերը։ Մենք խափանեցինք նրանց չար ծրագրերը»,- ասել է Ալիևը։

Նա նաև խոսել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մասին։

«Երկու ամիս առաջ Լաչինի ուղղությամբ սահմանային անցակետի ստեղծումը մեր ուժեղ քաղաքական կամքի ցուցիչն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, թե պատերազմից հետո առաջին ամիսներին «Հայաստանի հովանավորները փորձում էին հին թեզեր պարտադրել»։

«Բայց մենք կտրականապես մերժեցինք դրանք։ Այսօր բոլորը տեսնում են, որ այն ուժերը, որոնք ժամանակին Ղարաբաղի հայերի համար որոշակի հատուկ կարգավիճակ էին պահանջում, արդեն բոլորովին այլ հայտարարություններ են անում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա կրկնում են իմ խոսքերը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Այսինքն՝ այս ամենն արդյունքն է այն քաղաքականության, որ մենք վարում ենք վերջին երկուսուկես տարիների ընթացքում։ Մեզ վրեժխնդրության մեջ մեղադրողները թող գնան հայելու մեջ նայեն։ Մենք արդարություն ենք պահանջում, ոչ թե վրեժ, պահանջում ենք արդարության պաշտպանություն։ Մենք պահանջում ենք, որ ոչ ոք չխառնվի մեր ներքին գործերին։ Մենք պահանջում ենք, որ բոլոր երկրները հարգեն մեր տարածքային ամբողջականությունը գործով, ոչ թե խոսքով, այդ դեպքում մենք կհարգենք նրանց տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է նա։

Էմմա Չոբանյան