Տաքսիներն օդանավակայանից ուղևորափոխադրում չպետք է իրականացնեն, եթե չափանիշներին չեն համապատասխանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումն արդեն մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի։ Այս հարցն այսօր քննարկվեց Կառավարության այսօրվա նիստում։

ՏԿԵ նախարարը Գնել Սանոսյանը, ներկայացնելով նոր նախագծերի փաթեթ, նշեց, որ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն:

«Առաջարկվում է նաև սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք տարեկան 1 միլիոն դրամի չափով:

Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք, և՛ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 2,5, 5; Այսպես փորձել ենք խթանել անկանխիկը:

Սահմանել էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառություն էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Սահմանել ոլորտի իրավախախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշեց Սանոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ փաթեթի շրջանակում առաջարկվում է ևս 1 փոփոխություն՝ կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացն ավելի արագացնելու և բոլորը ներդրումային առումով գրավիչ դարձնելու համար միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների հարկային բեռն ենք առաջարկում թեթևացնել և հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների՝ պետական տուրքի մասին պահանջը: Առաջարկվում է, որ փաթեթն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տրանսպորտի ոլորտում կայացրած 3 բարեփոխումներին։

Առաջինը վերաբերում է օդանավակայանում գործող տաքսի ծառայություններին, համաձայն որի՝ տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ: Երկրորդը վերաբերում է օդանավակայանից Երևան ավտոբուսային երթուղու հիմնադրմանը:

«Երկուսն էլ շատ կարևոր հարցեր են, այդ թվում՝ մեր երկրի իմիջի տեսակետից: Եվ մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջության և ուղևորափոխադրումների ոլորտում շատ մեծ զարգացումներ ունենք: Մյուս կողմից՝ պետք է այդ հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ պրոբլեմ է, որևէ զարգացած երկրում նման բանը նոնսենս է,  համարյա քաշքշոցի հասնող որսը տաքսիների ուղևորների համար, կներեք, անընդունելի է, որքան էլ հասկանալի է սոցիալական կամ աշխատանքի նկատառումով: Եվ այստեղ մենք ակնկալում ենք, որ մեր ծառայությունները, ոստիկանությունը, տեսչական մարմինները, ՏԿԵ նախարարությունը սկզբունքային աշխատանք կիրականացնեն:

Ես չգիտեմ՝ արդեն մրցույթ եղե՞լ է, հաղթող եղե՞լ է տաքսիների հետ կապված, բայց մենք պետք է ամեն ինչ անենք: Ոչ թե ամեն ինչ անենք, այլ պետք է այդ սկզբունքը պահենք. չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել»,- նշեց վարչապետը:

Տրանսպորտային ոլորտին վերաբերող երրորդ նորությունն այն է, ինչ տեղի է ունեցել Վերին Լարսի անցակետում, որը, հատկապես, ըստ Փաշինյանի, կապ ունի բեռնափոխադրումների հետ: Արդյունքում՝ անցակետում թողունակությունը 11 անցուղուց դարձել է 39:

Մանրամասները՝ տեսանյութում։