Պուտինն այլևս չի՛ գա ՀՀ․ մանկագո՛ղ է՝ կալանավորելու որոշում է կայացված, նա հետախուզվում է․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2026 | 16:45
Պանրի ու երշիկի տեսականի, պաշտետ, սև ու կարմիր ձկնկիթ․ ԱԳՆ արարողակարգի ծառայության պետը նվեր է ստացել ռուսաստանցի գործընկերոջից
08.04.2026 | 16:39
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Լոռու մարզպետի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.04.2026 | 16:31
Նաիր Թիկնիզյանը չի բացառել Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը
08.04.2026 | 16:22
Հրադադարից հետո Հորմուզի նեղուցով առաջին նավերն են անցել
08.04.2026 | 16:13
Հայաստան կժամանեն Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարները
08.04.2026 | 16:03
Ադրբեջանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել
08.04.2026 | 15:56
Իրանը հարձակվել է Քուվեյթի և ԱՄԷ-ի վրա՝ իր նավթային օբյեկտներին հարվածելուց հետո
08.04.2026 | 15:42
Լոռիում անչափահասին հարկադրել են սեքսուալ գործողությունների և շանտաժով գումար պահանջել․ ՔԿ
08.04.2026 | 15:38
Երկշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և Օմանը վճար կգանձեն Հորմուզի նեղուցով անցնող նավերից
08.04.2026 | 15:33
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը՝ 0։6, 0։6․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 15:27
Իրանի Լավանի նավթավերամշակման գործարանում և Սիրի կղզում, հրադադարից մի քանի ժամ անց, պայթյուններ են տեղի ունեցել
08.04.2026 | 15:20
Ալիևը Ղազախստանի նախարարների հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP-ն է քննարկել
08.04.2026 | 15:15
Ձերբակալվել են Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը // Նավթի գինը նվազում է. ԼՈՒՐԵՐ
08.04.2026 | 15:10
Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հրադադարը պետք է ներառի նաև Լիբանանը
08.04.2026 | 15:03
Չնայած ԱՄՆ-Իրան հրադադարին` Բահրեյնում իրանական հարվածից կան վիրավորներ. Իսրայելը շարունակում է հարձակումը Լիբանանում
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք ժամ խոսեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում և այդպես էլ որևէ գնահատական չտվեց պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի գործողություններին։ Փաշինյանը միտումնավոր թաքցրե՞ց ՌԴ-ի գործոնը, թե՞ իրոք Ռուսաստանը որևէ բացասական դերակատարում չի ունեցել։

-Այո՛, շուրջ երեք ժամ խոսեց Փաշինյանը և շատ կարևոր բաներ ասվեցին, նաև վաղուց ասված բաներ, որոնք ասել էին շատ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ՝ գործող և նախկին։ Եվ, ըստ էության, Փաշինյանը հրապարակային ցուցմունք տվեց քննիչ հանձնաժողովին, դա կարևոր իրադարձություն է ՀՀ-ի ժողովրդավարության առումով։ Նա իր ելույթում ժամանակագրական կարգով դասավորեց այն իրադարձությունները, որոնք եղել են պատերազմի ժամանակ, նաև անդրադարձ կատարեց բանակցային գործընթացի առանցքային կետերին։ Իրադարձությունների պատճառահետևանքային կապերը, ըստ էության, վեր են հանում Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ տարված և տարվող հիբրիդային պատերազմը՝ ամբողջության մեջ, իր գործիքակազմով։

-Բայց Փաշինյանն անգամ չակնարկեց այդպիսի գործընթացի մասին։

-Փաշինյանը, սակայն, չասաց, թե ում շահերի շրջանակում էր այդ ամբողջ գործընթացը տեղի ունենում, և ով էր այս գործընթացների կարևոր շահառուն, և ինչու էին դեպքերը զարգանում հենց այդ տրամաբանության մեջ։ Ի վերջո, դրանք գործողություններ էին, որոնք Ռուսաստանը կատարում էր՝ թե՛ անմիջականորեն, թե՛ իր պրոքսիների միջոցով, որոնց դրել էր Հայաստանում որոշում ընդունող պաշտոնների։ Այնպես չէ, որ ռուսական պրոքսիները Հայաստանում կամ այն հակասոցիալական խաժամուժը, որ կոնսոլիդացվում էր նրա շուրջ, ինքնուրույն էին այդ ամենը կատարում, մտմտում կամ դա իրենց թույլատրվում էր ինքնուրույն կատարել։

Այո՛, Նիկոլ Փաշինյանը չասաց գլխավորի մասին։ Հունիսի 27-ին լինելու է խոսակցության շարունակությունը, և կա հնարավորոթյուն, որ այդ կարևոր հարցերը բարձրաձայնվեն։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, խնդրում եմ ձեզ՝ որպես լրատվամիջոցի, հարցեր նախապատրաստեք և հասցեագրեք քննիչ հանձնաժողովին, պատվիրակեք նրանց, այդ հարցերի մասին բարձրաձայնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան