Զախարովան՝ Շուշիում Թուրքիայի կողմից գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի կողմից հայկական օկուպացված Շուշի քաղաքում հյուպատոսություն բացելու մասին հայտարարությունները։ Իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ դա երկու ինքնիշխան երկրների ներքին գործն է, սակայն, միևնույն ժամանակ, Մոսկվան հասկանում է Երևանի համար այս հարցի զգայունությունը։

«Մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում մենք ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Բաքու կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Բաքվի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու՝ Անկարայի պատրաստակամության մասին։ Թուրքիայի առաջնորդն ընդգծել էր, որ Անկարան պատրաստ է Բաքվի ցանկության դեպքում ցանկացած պահին գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։ Էրդողանի խոսքով՝ այդ քայլն «ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին»:

Տաթև Ֆռանգյան