Լոնդոնում տեղի է ունեցել Էնթոնի Բլինքենի առաջին հանդիպումը Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Կողմերըր քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, պաշտպանական համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին նվիրված հարցեր, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Բանակցությունները տեղի են ունեցել Լոնդոնում, ուր գործընկերները ժամանել էին Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին: Ֆիդանը նշել է, որ ՆԱՏՕ-ի և այլ հարթակներում իրենց երկարամյա դաշինքը ստիպում է շարունակել համատեղ աշխատանքը:

Հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ տարի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ստեղծել են Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմներ, Ֆիդանը նշել է, որ մեխանիզմի նպատակն է՝ լուծել չլուծված խնդիրները և ուսումնասիրել ավելի խորը համագործակցության հնարավորությունները։

Բլիքենն իր հերթին բարձր է գնաատել երկկողմ հարաբերությունները՝ նշելով․ «ԱՄՆ-ն ու Թուրքիան միասին շատ բան են անում ամենակարևոր, կենսական հարցերի շուրջ»:

Էմմա Չոբանյան