ՌԴ ԱԳՆ-ն՝ Հաքարիի կամրջին տեղի ունեցած միջադեպի մասին

Լուրեր

23.04.2026 | 13:39
«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց
23.04.2026 | 13:35
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 4732.50 դոլար
23.04.2026 | 13:32
Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:39
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
23.04.2026 | 12:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:23
«Բոլորին դեմ եմ» ավտոբուս` ԿԸՀ-ի մոտ. Արամ Քոչարյանը ներկայացնում է նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:20
Մակրոնի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
Բոլորը

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հունիսի 15-ին Հաքարիի կամրջին տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման բացակայության ընդհանուր խնդրի հետևանք է։ Այս մասին Զախարովան հայտարարել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Վերջինը հայտարարել է, թե ՌԴ-ն բազմիցս կոչ է արել սկսել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։ Մոսկվան, նրա խոսքով, պատրաստ է օգնել սահմանագծման հարցում, այդ թվում՝ այդ հատվածում։ Զախարովան նաև անհիմն է անվանել ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված մեղադրանքները։

«Իրավիճակի կարգավորման համար խաղաղապահները սերտորեն համագործակցում են կողմերի հետ»,- նշել է ռուս պաշտոնյան։

Հիշեցնենք՝ հունիս 15-ին միջադեպ էր տեղի ունեցել Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի ուղղությամբ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցի ծառայողներ ադրբեջանական դրոշով անցնում կամուրջը և փորձում այն տեղադրել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Նրանց այդ ընթացքում ուղեկցում են ռուս խաղաղապահները։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերի գործողություններից հետո ադրբեջանցիներն ու նրանց ուղեկցող խաղաղապահները թաքնվում են ՌԴ խաղաղապահների զրահամեքենայի հետևում։

Հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ-ն նաև հայտնել էր, որ ժամը 08:40-ի սահմաններում Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հաքարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր:

Տաթև Ֆռանգյան