Ղազախստանն անսպասելիորեն առաջարկել է դադարեցնել Աստանայում սիրիական հարցով Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի բանակցությունները

Լուրեր

25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
Բոլորը

Ղազախստանը, որը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների երկարատև հյուրընկալող կողմն է, անսպասելիորեն առաջարկել է ավարտել գործընթացը, թեև Ռուսաստանն ասում է, որ հանդիպումները կարող են շարունակվել մեկ այլ վայրում, գրում է Reuters-ը։

Երեք երկրների դիվանագետներն այս շաբաթ 20-րդ անգամ հանդիպել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ քննարկելու իրավիճակը տեղում, Թուրքիա-Սիրիա կապերը վերականգնելու ճանապարհային քարտեզը, Իսրայելի հարձակումները և մի շարք այլ հարցեր:

Ղազախստանն այս հանդիպումները հյուրընկալում է 2017 թվականից։ Աստանայում հայտարարված ամենամեծ քայլերից մեկը սիրիական տարածքների բաժանումն էր ապաէսկալացիոն գոտիների, որոնք վերահսկվում են տարբեր երկրների կողմից։

Սակայն նախօրեին Ղազախստանի ԱԳ փոխնախարար Կանաթ Թումիշը կոչ է արել ավարտին հասցնել եռակողմ բանակցությունները՝ ասելով, որ իրենց նպատակն իրականացվել է։

«Սիրիայի՝ տարածաշրջանում մեկուսացումից աստիճանական դուրս գալը կարող է դիտվել որպես նշան, որ Աստանայի գործընթացն ավարտեց իր խնդիրը։ Հաշվի առնելով Սիրիայի վերադարձն արաբական ընտանիք՝ մենք առաջարկում ենք Աստանայի գործընթացի շրջանակում 20-րդ հանդիպումը պաշտոնապես հայտարարել վերջնական»,- ասել է նա լրագրողներին։

Սա, ակնհայտորեն, բանակցող երեք կողմերի պլաններում չկար, որոնք բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ ասում են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարվա վերջին։

«Չենք կարող ասել, որ Աստանայի գործընթացն ավարտվել է։ Բայց եթե ղազախական կողմը որոշել է, որ դրանք պետք է տեղափոխվեն այլ վայր, մենք դա կքննարկենք և կընտրենք»,- ասել է ՌԴ-ից բանակցող Ալեքսանդր Լավրենտևը։

Նա նշել է, որ ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը կարող են, օրինակ, հերթով ընդունել այդ հանդիպումները։

Էմմա Չոբանյան