ՌԴ-ն առնվազն երկու անգամ հարձակվել է Կիևում հետախուզական վարչության վրա․ The Economist

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

The Economist-ը հրապարակում է արել ուկրաինական հետախուզության պատմության մեջ ամենաերիտասարդ ղեկավար Կիրիլ Բուդանովի մասին, ում բրիտանական պարբերականն անվանում է կուռքային կերպար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Որպես Ռուսաստանի ներսում ավելի համարձակ գործողությունների ճարտարապետ՝ նա Կրեմլի զայրույթի աղբյուր է»,-գրում է լրատվամիջոցը։

Ըստ Բուդանովի օգնականների՝ նրա դեմ առնվազն տասը մահափորձ է իրականացվել։ Լրագրողները նրա հետ հանդիպել են իր գրասենյակում։ Նշվում է, որ շենքն առնվազն երկու անգամ ենթարկվել է ռուսական հրետակոծության։

Լրատվամիջոցը գրում է, որ դա առաջին անգամ տեղի է ունեցել 2022 թվականի մարտին՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո։ Սարսափը կաթվածահար է արել անգամ ռազմական հետախուզության աշխատակիցներին։ Նրանք նկարագրել են իրենց իրավիճակը, երբ հրթիռներ էին թռչում, շենքեր էին փլուզվում։

Տղամարդիկ, որոնք սպասասրահում սպասել են իրենց ղեկավարին, ընկել են հատակին։ Մի քանի ակնթարթ անց նրանց կողքի դուռը բացվել է և Կիրիլ Բուդանովը դուրս է եկել սենկակից։ Աշխատակիցներից մեկի հիշողությունների համաձայն՝ նա ասել է, որ ամեն ինչ կարգին է և կարգադրել է վերադառնալ աշխատանքի։

Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 29-ին։

«Բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվել հետախուզության գրասենյակի վրա: Նրանք համարյա խփել են շենքին և մոտակա ավտոմոբիլային կամրջին, իսկ անօդաչուները խոցել են մեկ այլ շինություն»,-գրում է լրատվիամիջոցը։

Մեկ օր անց Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբի վրա։ Կրեմլամետ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բուդանովը տարհանվել է Գերմանիա և ընկել կոմայի մեջ։

Ըստ The Economist-ի՝ կարող են հաստատել, որ այս պնդումներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Բուդանովը, որը պարբերաբար ստիպում է անհանգստանալ է իր գործընկերներին, քանի որ անձամբ է մասնակցում ռազմական գործողություններին, ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Ուկրաինայի ապագայի շուրջ կուլիսային բանակցություններում և քննարկումներում։

Էմմա Չոբանյան