Վճռաբեկ դատարանի նախագահը հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրել
Հասարակություն
21.06.2023 | 12:02Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով՝ 2023 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։
Ենթադրվում է, որ օրակարգում լինելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը, քանի որ Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի լիազորությունները հունիսի 16-ից համարվում են դադարած։