Գաղտնալսումը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետախուզության ղեկավարը ծրագրել է Աֆրիկայում երիտասարդ քաղաքական իսլամիստների կրթել

Լուրեր

24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հետախուզության նորանշանակ ղեկավար Իբրահիմ Քալընը մտածում է Աֆրիկա մայրցամաքում քաղաքական իսլամիստների սերունդ դաստիարակելու՝ տասնամյակներ տևած ծրագրի մասին՝ օգտագործելով թուրքական կառավարության ազդեցությունը և հարակից իսլամիստական խմբավորումները: Այս մասին է վկայում Nordic Monitor-ի տրամադրության տակ հայտնված գաղտնալսումը։

Կազմակերպված հանցավորության հետաքննության շրջանակում դատարանի կողմից պատվիրված գաղտնալսումը, որտեղ Քալընը կասկածյալներից մեկն էր, մանրամասնում է նրա և հանգուցյալ գործարար Աբդուլլահ Թիվնիքլիի միջև գաղտնի զրույցը, որն իսլամիստական ​​գործիչ է:

Գաղտնալսումն արվել է 2013 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 13:08-ին, և հետագայում ներառվել է քրեական գործի մեջ։ Այն ցույց է տալիս, որ Քալընը գործարարին զեկուցում է այն ժամանակվա վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցերի մասին Գաբոն, Նիգեր և Սենեգալ։ Քալընն ասում է, որ դպրոցները տեսնում է որպես ռազմավարական արժեքներ, որոնք կզարգանան առաջիկա 20-30 տարիների ընթացքում:

Աֆրիկայում գտնվելու ընթացքում Էրդողանը մասնակցել է իսլամիստական դպրոցների կողմից կազմակերպված ծրագրերին, որոնք ղեկավարվում էին Ազիզ Մահմութ Հուդայի հիմնադրամի կողմից, որն Էրդողանի կառավարության հետ սերտորեն կապված թուրքական կազմակերպություն է: Թիվնիքլին էլ, որը մահացել է 2018 թվականին, կազմակերպության հիմնադիրներից է։

«Շատ հետաքրքիր էր, որ Էրդողանն այցելեց միայն մեր դպրոցները։ Մենք նոր ենք սկսել։ Օրինակ՝ ես Գանայում հիմնադրամի աշխատակիցներին ասացի, որ կան մոտ 10,000 ուսանողներ»,- ասում է նա։

Թուրք ուսանողների ազգային միությունը (Millî Türk Talebe Birliği, MTTB), որը նպաստում է Թուրքիայում իսլամական պետության ձևավորմանը, կարևոր դեր է խաղացել երկրում իսլամիստ երիտասարդության, այդ թվում՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) հիմնադիրների քաղաքական կրթության գործում: Նրանց թվում են Էրդողանը, Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը և խորհրդարանի նախկին խոսնակ Իսմայիլ Քահրամանը։

Քալընն Էրդողանի աֆրիկյան այդ շրջագայության ժամանակ եղել է վարչապետի գրասենյակի փոխքարտուղարի տեղակալը և Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդականը։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Էրդողանի պալատ՝ որպես խոսնակ և գլխավոր խորհրդական։

Գաղտնալսված զրույցի ընթացքում Քալընը և Թիվնիքլին քննարկում են Թուրքիա-Աֆրիկա համագործակցության երկրորդ գագաթնաժողովի ժամանակ աֆրիկյան առաջնորդների աջակցությունը հայցելու հարցը՝ իրենց երկրներում նոր դպրոցներ կառուցելու նպատակով։ Գագաթնաժողովը, որը նախատեսված էր անցկացնել 2013 թվականին Թուրքիայում, հետաձգվել է, և Էրդողանն ու աֆրիկյան առաջնորդները վերջապես հանդիպել են 2014 թվականի նոյեմբերի 19-21-ը Հասարակածային Գվինեայի Մալաբո քաղաքում:

Լրատվամիջոցը նշում է, որ թուրքական կառավարությունը ոչ միայն օգտագործում է իսլամիստական խմբավորումները աֆրիկյան մայրցամաքում իր ազդեցությունն ընդլայնելու համար, այլ նաև 2014 թվականին հատուկ օրենքով ստեղծել է «Մաարիֆ» կոչվող հիմնադրամը, որը կառավարումը հանձնել է ջիհադական հայացքների կրող հայտնի իսլամիստներին:

«Մաարիֆ»-ն աֆրիկյան 26 երկրներում դպրոցներ ունի և ծրագրում է ապագայում ընդլայնել այն բոլոր 54 երկրներում։

Ըստ լրատվամիջոցի՝ սպասվում է, որ առատ ֆինանսավորմամբ և իր տրամադրության տակ գտնվող անհամար ռեսուրսներով հետախուզական գործակալության ղեկավարի նոր պաշտոնում Քալընը լրացուցիչ խթան կհանդիսանա մայրցամաքում իսլամիստների սերունդ դաստիարակելու հարցում՝ այս մարդկային ռեսուրսն օգտագործելու քաղաքական նպատակների և, հավանաբար, լրտեսության համար։

Քալընը երախտապարտ է Էրդողանին, որ փրկել է նրան քրեական լուրջ անախորժություններից և կկատարի նրա պատվերը՝ առանց լրացուցիչ հարցադրումների։

Էմմա Չոբանյան