Երասխում Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները բարձրացնելուց շատ չանցած ադրբեջանական կողմը դարձյալ կրակ է բացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի տարածքում այսօր տեղադրվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանի խոսքով՝ դրոշների տեղադրումն ուղերձ է, որ չնայած ամենօրյա կրակոցներին՝ գործարանը կառուցվելու է։

«Մենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները բարձրացնելով՝ արձանագրում ենք մեր որոշումը, որ այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Դրոշների բարձրացումը հոգեբանական ազդեցության գործոն կարող է դառնալ»,- ասում է Տիրան Հակոբյանը։

Ադրբեջանական դիրքերը հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանի դարպասներից ընդամենը 400 մետր հեռավորության վրա են։ Ադրբեջանական կողմը թիրախավորում է գործարանը, երբ տարածքում տեխնիկայի շարժ է նկատում։ Երեկ էլ, երբ գործարանի ներկայացուցիչները փորձել են տեղադրել դրոշների համար նախատեսված ձողերը, ադրբեջանական կողմից թիրախավորել են վերամբարձ կռունկը։ Ըստ Տիրան Հակոբյանի՝ նպատակը միայն վախեցնելն ու տեխնիկան շարքից հանելն է։ Այդ կերպ ադրբեջանական կողմն ուզում է խոչընդոտել գործարանի կառուցումը, քանի որ, ըստ նրա, գործարանի կառուցումից հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան է արտադրվելու, իսկ հակառակորդը չի ուզում, որպեսզի ՀՀ-ն տնտեսապես հզորանա։

«Մենք շարունակելու ենք աշխատանքները՝ անկախ կրակել-չկրակելուց։ Ինչ-որ մի պահի, մեկ է, իրենք հասկանալու են, որ մենք չենք գնալու, և խաղի այդ կանոններով չենք խաղալու»,- ընդգծում է ընկերության տնօրենը։

Հայաստանի ու ԱՄՆ-ի դրոշներ բարձրացվեցին նաև շինհրապարակում։ Գործարանի տարածքում շինաշխատանքներ այսօր էլ ընթանում էին։ 200 աշխատակիցներից 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ընկերության տնօրենի խոսքով՝ նրանց անվտանգությունն ապահովված է։ Թեև ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն, ընկերության ղեկավար կազմի հավաստիացմամբ, օտարերկրացիները ևս չեն պատրաստվում հեռանալ Երասխից։ Հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակահերթերի հետևանքով վիրավորված Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացիները դեռ ստացիոնար բուժում են ստանում։

«Հատուկ ուզում եմ շեշտել, որ բոլոր կրակոցներն արձանագրված են ֆոտո և տեսանյութերով, և մենք դիմելու ենք միջազգային հնարավոր բոլոր մարմիններին ու օգտագործելու ենք բոլոր գործիքները թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում, թե՛ Եվոպական միության, թե՛ ԱՄՆ-ի, որպեսզի իրենք հասկանան, որ ցանկացած կրակոց չի մնալու անպատասխան՝ թե՛ օրենսդրական, թե՛, հուսով եմ, նաև պաշտպանական դաշտում»,- ասում է Տիրան Հակոբյանը։

Նախորդ շաբաթ Երասխ էին այցելել ՀՀ-ում հավատարմագրմած դիվանագիտական կորպուսի ղեկավարները՝ տեղում արձանագրելու ադրբեջանական կրակահերթերի հետևանքները։ ԵՄ դիտորդները ևս մշտադիտարկում ու փաստահավաք աշխատանքներ են իրականացրել։

Դրոշները բարձրացնելուց շուրջ երեք ժամ անց ադրբեջանական կողմը կրկին թիրախավորել է մետաղաձուլարանը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակելով մետաղաձուլարանի ուղղությամբ՝ հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան