Տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի պայմաններում կատարվել են փոփոխություններ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակը շահառուների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է։
Ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ Միջոցառման շրջանակում սուբսիդավորվում է նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։ Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում։

«Վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առկա են որոշակի խոչընդոտներ, որոնք խանգարում են շահառուներին իրացնել իրենց տրված հավաստագրերը, մասնավորապես, հիպոթեքային վարկի կանխավճարի բացակայությունը, վարկային վատ պատմությունը և այլն։ Այդ իսկ պատճառով էլ որոշում կայացվեց, որ ծրագրում իրականացվեն փոփոխություններ»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը։

Մասնավորապես, երկարաձգվել է ծրագրին առցանց դիմելու ժամկետը՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Երկարաձգվել է նաև հավաստագրերի գործողության ժամկետը՝ մինչև 2024 թ. հուլիսի 1-ը։ Կարևոր փոփոխություն է կատարվել հիպոթեքային վարկի կանխավճարի չափի առնչությամբ։

«Եթե նախորդ կարգավորմամբ Հայաստանի մարզային բնակավայրերում գույք ձեռք բերելու դեպքում կանխավճարի չափ էր սահմանված առնվազն 5 տոկոսը, ապա այժմ այդ կանխավճարի չափը նվազեցվել է մինչև 2,5 տոկս։ Առնվազն 4 անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև բացառապես կենսաթոշակային տարիքի շահառուներից կազմված ընտանիքների համար նվազեցվել է 1 տոկոս։ Օրինակ՝ եթե շահառուն պետք է ձեռք բերեր 10 մլն դրամ արժողությամբ գույք, ապա նախկին կարգավորմամբ նա պետք է վճարեր 500 հազար դրամ կանխավճար, նոր կարգավորմամբ արդեն պետք է վճարի 250 հազար դրամ կանխավճար, 4 անչափահաս երեխայի, կենսաթոշակային տարիքի դեպքում՝ 100 հազար դրամ»,- նշեց Ղարագյոզյանը։

Փոփոխությունների համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել այն պայմանը, ըստ որի շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի։

Սահմանվել են նաև արտոնություններ այն ընտանիքների համար, որոնք հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն գյուղական ոչ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ։ Այս դեպքում աջակցության չափը կկազմի 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն։

Լուծում է տրվում նաև մեկ այլ խնդրի, որը վերաբերում է վարկային վատ պատմություն ունեցող շահառուներին։

«Եթե շահառու ընտանիքում վարկային վատ պատմություն ունեցող անձ կա, ինչը խանգարում է հավաստագրի իրացմանը, ապա հնարավորություն է տրվում շահառուին հրաժարվել իր մասնաբաժնից։ Նրա անունը դուրս է գալիս հավաստագրից ու ընտանիքն անխոչընդոտ իրացնում է հավաստագիրը»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Ծրագիրն իրականացվում է 2022 թվականի սեպտեմբերից։ Բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հավաստագիր տրվել է 3612 շահառուի, որից 820 շահառու արդեն իրացրել է այն։ Նրանցից 9-ը Երևանում են գույք ձեռք բերել, 6-ը Արցախում, մնացածը Հայաստանի տարբեր մարզային բնակավայրերում՝ Արարատ, Կոտայք, Սյունիք և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։