ՀՀ-ն հիմնավորված պահանջներ է ներկայացնում․ Լուկաշենկոն ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք՝ որքան էլ դժվար լինի, գրում է BelTA-ն։

Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվար ժամանակ է, որը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն են քննադատում կոնկրետ խնդիրները լուծելիս թերությունների համար։

«Օրինակ՝ Ղրղզստանը երկար ժամանակ է՝ խնդրում է օգնել կարգավորել Տաջիկստանի հետ հակամարտությունը։ Հիմնավորված պահանջներ է ներկայացնում Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այս խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կմեղադրեն միմյանց, իրենց դժգոհությունը կհայտնեն կազմակերպության աշխատանքից։ Այդ պատճառով, ինչքան էլ պտտվենք, մենք պետք է խորամուխ լինենք նաև այն խնդիրների մեջ, որոնք այսօր լուծում են ՀԱՊԿ անդամ Հայաստանը, ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանն ու Տաջիկստանը»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

«Կան խնդիրներ, դրանք պետք է լուծել, ինչքան էլ դրանք դժվար լինեն։ Երբեմն դրանց բարդության պատճառով մենք շրջանցում ենք դրանք, չենք ցանկանում լուծել»,- հավելել է Լուկաշենկոն։

Տաթև Ֆռանգյան