Էնթոնի Բլինքենը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակում, որը նախատեսվում է անցկացնել հունիսի 21-22-ը Լոնդոնում, հայտնում է Al-Monitor-ը։

Լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները անանունության պայմանով  հայտնել են, որ օրակարգի գլխավոր թեման  լինելու է Թուրքիայի շարունակական առարկությունները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինքին միանալու հարցում։ Աղբյուրները այլ մանրամասներ չեն հայտնել և հրաժարվել են մեկնաբանել, թե ով է խնդրել հանդիպում անցկացնել։

Այս հանդիպումը դառնալու է առաջինը, ինչ թուրքական հետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի պաշտոնում վերընտվելուց հետո նշանակվել է  ԱԳ նախարարի պաշտոնում։

Բլինքենը Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով  Ֆիդանի վրա ճնշում էր գործադրել նաև հունիսի 8-ի հեռախոսազանգի ընթացքում։ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ առաջիկա սպասվող հանդիպման վերաբերյալ։

Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիային ժամանակին հաստատել Շվեդիայի անդամակցությունը մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Այնուամենայնիվ, Էրդողանը շարունակում է վկայակոչել սկանդինավյան երկրի ձախողումը` պատշաճ կերպով լուծելու Թուրքիայի անվտանգության խնդիրները, մասնավորապես` Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների արտահանձնման մերժումը, որոնց համարում է ահաբեկիչներ:

Հավելենք, որ Թուրքիան ու Հունգարիան մնում են ՆԱՏՕ-ի միակ անդամները, որոնք չեն վավերացրել Շվեդիայի՝ դաշինքին միանալու հայտը։