Կիևը կատարել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների պայմաններից երկուսը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ուկրաինան կատարել է ԵՄ-ին անդամակցելու համար բանակցություններ սկսելու յոթ պայմաններից երկուսը։ Ինչպես գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների, այս տվյալները տեղ են գտել Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույցում, որը կներկայացվի այս շաբաթվա վերջին։
Աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ խոսքը կոնկրետ դատական բարեփոխումների ու ԶԼՄ-ների մասին օրենսդրության մասին է՝ հավելելով, որ զեկույցը «չափավոր դրական կլինի»։
Ուկրաինա ՌԴ ներխուժումից 4 ամիս անց ԵՄ-ն «խիստ խորհրդանշական ժեստ» արեց՝ Ուկրաինային ԵՄ պաշտոնական թեկնածուի կարգավիճակ շնորհելով, հիշեցնում է գործակալությունը։
Անդամակցության բանակցությունների մեկնարկը, սակայն, կապվել էր Կիևի կողմից յոթ պայմանների կատարման հետ, ներառյալ դատական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը: Ուկրաինան իր հերթին կոչ է արել այս տարի սկսել ԵՄ-ին իր անդամակցության շուրջ բանակցությունները։
Reuters-ի զրուցակիցներից մեկի խոսքով, որը ծանոթ է Եվրահանձնաժողովի զեկույցի բովանդակությանը, սակայն ցանկացել է անհայտ մնալ, այս փաստաթղթում գլխավորը «ոչ թե իրականության զարդարումն է, այլ առաջընթացի ճանաչումը»։
Սրա հետ մեկտեղ, զեկույցին ծանոթ մեկ այլ աղբյուր գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում դատական համակարգի բարեփոխման հարցում որոշակի առաջընթաց կա, «սակայն, դեռևս կան առանցքային բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն»։ «Ամեն ինչ չէ, որ գոհացուցիչ է»,- հավելել է զրուցակիցը։
Ակնկալվում է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հնարավորության մասին որոշումը կարող են ընդունել ԵՄ անդամ 27 երկրներ 2023 թվականի դեկտեմբերին։